News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը


Բնական է, որ ցանկացած իշխանություն փորձում է միշտ հեռու մնալ կամ սահմանափակել խոսքի ազատությունը, բայց այս իշխանությունները պետք է տարբերվեին դրանով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ընդդիմությունից գալ իշխանություն և վերածվել իրավունքի տեսության մեջ հատնի  «левиафан» հասկացության, իսկապես աբսուրդի ժանրից է: Ես վստահ եմ, որ ԶԼՄ ներկայացուցիչները վերջին 3 տարվա ընթացքում տեսել են, թե ինչպիսի գրոհներ են տեղի ունեցել լրատվամիջոցների նկատմամբ հենց իշխանությունների կողմից, նաև՝ թե իշխանություններն ինչ անհանդուրժող են քննադատությանը, ինչն էլ արտահայտվել է այս օրենքի նախագծով»,-ասաց նա:

Վարդեւանյանի խոսքով, իշխանությունները փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ թե ֆեյքերի դեմ պայքարելով, այլ՝ ԶԼՄ-ների դեմ պայքարելով. «Այսինքն՝ ոչ թե ասում են անանուն դոմեյն ունենալն է խնդիր, այլ ասում են՝ անանուն դոմեյնին հղում տալն է խնդիր», - ասաց Արամ Վարդևանյանը։

Նա ասաց, թե ԶԼՄ-ն իր գործունեության մեջ պետք է ազատություն ունենա։

«Իրենք պահանջում են ԶԼՄ-ների ֆինանսական հաշվետվությունը չհրապարակելու դեպքում 500.000-ից մինչև 700.000 տուգանք։ Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների պայմաններում խոսում ենք ԶԼՄ-ներին 500.000-700.000 դրամի չափով տուգանելու մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ այսպիսի կարգավորումները Սահմանադրության համաչափության, որոշակիության և խոսքի ազատության վերաբերյալ սկզբունքի առումով հսկայական կոնֆլիկտի մեջ են գտնվում։

Վարդևանյանը շեշտեց, որ այս իշխանությունները ընդգծված դրական վերաբերմունք ունեն «ֆեյքային» գործունեության նկատմամբ. «Ֆեյքնյուզի դեմ պայքարելու համար նախ պետք է ունենալ մի իշխանություն, որը չի հանդուրժում «արծրունհովհաննիսյան» ճշմարտությունը, բայց կարծես իրենք են այդ ամենը գեներացնողները»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ են ներկայացրել, ինչն ընդդիմադիր պատգամավորները և ոլորտի ներկայացուցիչները խնդրահարույց են համարում։ Դրանով նախատեսվում է, որ չնույնականացվող աղբյուրին հղում անելու դեպքում պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի գահաժառանգը ցանկանում է ԶԼՄ-ներում եւ համացանցում զրպարտությանը պատասխանելու իրավունք ստանալ
Արքայազնը նշել է, որ որոշ լրատվամիջոցներ քարոզարշավ են իրականացրել իր ավագ դստեր՝ Մակոյի դեմ՝ Քեյ Կոմուրոյի հետ նրա ամուսնության հետ կապված...
Չինաստանը լրագրողներին եւ օտարերկրացի ուսանողներին «հետեւելու» համակարգ կներդնի
Չինաստանի խոշորագույն նահանգներից մեկի անվտանգության աշխատակիցները ծրագրում են ստեղծել հսկողության համակարգ․․․
ՌԴ Պետդումայում ներկայացվել է օրինագիծ, որն արգելում է ԶԼՄ-ներում նշել հանցագործների ազգությունը
«Դաշնային օրենքի նախագծով <...> առաջարկվում է արգելել ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ցանցերում ․․․
Ավստրալիան կոչ է արել համաձայնեցնել «վարքի միջազգային կանոնները» Ինտերնետում ապատեղեկատվության դեմ պայքարում
Այս պայքարը մենք դեռ երեկ պետք է սկսեինք, ասել Ավստրալիայի արտգործնախարարը...
Կառավարող ուժի պատգամավորը հայկական ԶԼՄ-ներին մեղադրեց ապատեղեկատվության տարածման մեջ
Ոչ ճիշտ տեղեկատվության մեղավորները հայկական ԶԼՄ-ներն են, ասել է Արթուր Հովհաննիսյանը...
ՔՊ պատգամավորները հրաժարվեցին պատասխանել ընդդիմադիր լրագրողի հարցին
Լրագրողները պաշտպանեցին իրենց գործընկերոջն ու հետաքրքրվեցին՝ որքանով է արդարացված իրեն խոսքի ազատության․․․
Ամենաշատ