News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-22-ը Մոսկվայում նախատեսված Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Նելսոն Կորդովես Ռեյեսի միջև։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկու պետությունների միջև մաքսային համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նախաձեռնելու մաքսային ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման գործընթաց, որը հիմք կդնի մաքսային ոլորտում երկու պետությունների միջև առավել սերտ փոխգործակցության հաստատմանը՝ մաքսային մարմինների միջև տեղեկությունների, տվյալների փոխանակման առումով դյուրացված ընթացակարգեր սահմանելու միջոցով։

Հանիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում
Հայտարարությունը պետք է ներկայացնել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին՝ թղթային...
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ