News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Թուրքիան ԱՄՆ իշխանություններից կպահանջի վերադարձնել մոտ 1,4 մլրդ դոլարը, որը վճարվել է ամերիկյան F-35 կործանիչների համար։ Դա կապված է Անկարային ինքնաթիռների ստեղծման նախագծից հանելու Վաշինգտոնի որոշման հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեջբերումը կատարել է Anadolu գործակալությունը։

Նրա խոսքով՝ կործանիչների մատակարարման վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են։ Այնուամենայնիվ, Էրդողանը պատրաստվում է առաջիկա հանդիպման ժամանակ՝ հոկտեմբերի 30-31-ին, Հռոմում «Մեծ քսանյակի»  (G20) երկրների գագաթաժողովում, ամերիկացի պաշտոնակցին՝ Ջո Բայդենին տեղեկացնել փողը վերադարձնելու որոշման մասին։

Կործանիչների մատակարարման շուրջ վեճերը սկսվել էին այն բանից հետո, երբ Մոսկվան Անկարայի հետ 2017թ. С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիր կնքեց։ Թուրքական կողմի որոշումը խիստ բացասական արձագանք առաջացրեց  ՆԱՏՕ բոլոր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում։ Վաշինգտոնը դեռեւս փորձում է հասնել այն բանին, որ Թուրքիան հրաժարվի ռուսական ԶՀՀ-ներից եւ միակողմանի պատժամիջոցներ է մտցնում։

Թուրքիան ՆԱՏՕ երկրներից առաջինը Ռուսաստանից գնեց С-400 համակարգեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ