News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ իրականացվող «Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել երկրորդ պատվիրակությունը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում «Մրցակցության պաշտպանության գործում հասարակական կազմակերպությունների դերի գնահատում. սպառողներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով համապատասխան կառույցների կարողությունների ուժեղացում» թեմայով:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի աշխատակազմին և անձամբ նախագահ Թոմաս Քրոսթնիին ծրագրի իրականացմանն աջակցելու և այդ նպատակով ներդրված ջանքերի համար: ՄՊՀ նախագահը նշել է, որ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում Լեհաստանի մրցակցային մարմինը հարուստ փորձ ունի, և համագործակցությունն օգտակար կլինի և կնպաստի ՄՊՀ մասնագետների գիտելիքների կատարելագործմանը:

Քննարկմանը ներկա են գտնվել նաև հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը, Շուշան Սարգսյանը, ինչպես նաև հանձնաժողովի աշխատակիցներ:

Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհական զարգացման համագործակցության շրջանակում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է ՀՀ-ում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն. Քերոբյան
Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը…
Ամենաշատ