News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի բնականոն համագործակցությունը և գործընկերային հարաբերությունները: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ խաղաղության ու կայունության հաստատման միջազգային հավաքական ջանքերում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և կարևորել քաղաքական երկխոսության շարունակումը: Նա նաև ընդգծել է այն մեծ ներդրումը, որ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի առաքելություններում և միջազգային անվտանգության ապահովման հարցում:

Նախագահ Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին: Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է:

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անհասկանալի ու լուրջ խնդիր է 44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, որի մասին նա բարձրաձայնել էր նաև 2020թ. հոկտեմբերին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանը ՆԱՏՕ-ի շատ արժեքավոր գործընկերն է. Սթոլթենբերգ
Նրա խոսքով՝ հունիսին Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովից հետո հստակ ազդանշան ․․․
Հունգարիան խոստացել է վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը մյուս տարվա սկզբին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անցած շաբաթ հայտարարել է, որ երկրի խորհրդարանը կվավերացնի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հայտնի հաջորդ տարվա սկզբին:
Թուրքիան դեռեւս կոնկրետ քայլեր է ակնկալում Շվեդիայից եւ Ֆինլանդիայից. Չավուշօղլու
Նա հիշեցրել է, որ նախօրեին Բուխարեստում եռակողմ հանդիպում է ունեցել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների հետ․․․
Պատերազմում Ուկրաինայի հաղթանակը ՆԱՏՕ-ին նրա անդամակցության նախադրյալ է․ Սթոլթենբերգ
Նրա խոսքով՝ «Ուկրաինան պետք է հաղթի որպես ինքնիշխան, անկախ ժողովրդավարական պետություն»․․․
Սթոլթենբերգը հերթական անգամ հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն Չինաստանին չի դիտարկում որպես հակառակորդ
Այսօր նախարարները քննարկել են Չինաստանի հավակնոտ ռազմական զարգացումները, նրա տեխնոլոգիական․․․
Ստոլտենբերգը խոստացել է ավելացնել ՆԱՏՕ-ի աջակցությունը Վրաստանին, Մոլդովային եւ Բոսնիա եւ Հերցեգովինային
Բուխարեստում հանդիպումը վկայում է  «այս դժվարին ժամանկներում» ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների միջեւ  «ուժեղ եւ․․․
Ամենաշատ