News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության ներկայացրած բյուջետային առաջարկի շրջանակներում 2022 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատավարձը կբարձրացվի մինչեւ 100.750 լիրա (10 915 դոլար), հաղորդում է Sözcü թերթը:

Միայն Էրդողանի աշխատավարձի բարձրացումն ավելի քան չորս անգամ գերազանցում է երկրի նվազագույն աշխատավարձը։ Էրդողանի աշխատավարձի բարձրացումից հետո նախագահական բյուջեն կկրճատվի մինչեւ 3.89 միլիարդ լիրա (420 միլիոն դոլար) 2021 թվականի 4.39 միլիարդի փոխարեն:

Թուրքիայի կրոնական հարցերի գրասենյակի (Diyanet) բյուջեն կշարունակի աճել. եթե հաստատվի, այն կաճի մինչեւ 16.1 մլրդ լիրա 2022 թվականին, 18.6 մլրդ լիրա` 2023 թվականին եւ 20.7 մլրդ լիրա՝ 2024 թվականին:

Սահմանադրական աշխարհիկ երկրի բարձրագույն կրոնական մարմինը քննադատության է ենթարկվում 2002-ից Էրդողանի կառավարության օրոք ազդեցության աճի համար:

ԱԶԿ-ի կառավարման 18 տարիների ընթացքում Diyanet-ի բյուջեն քառապատկվել է՝ քննադատություն առաջացնելով առ այն, որ կազմակերպությունն իսլամիստական ​​կառավարության կողմից որպես փափուկ ուժի գործիք է օգտագործվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել