News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:08-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին ահազանգել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը սպանել կամ սպանում է իր մայրիկին:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 16:54-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում Գյումրու ՇԲՕ կայանից ստացված ահազանգի համաձայն՝ «հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Շերամ թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարանում իրենց կողմից  բուժօգնություն է ցուցաբերվել նույն բնակարանի 75-ամյա բնակչուհուն, ով հայտնել է, որ իրեն ծեծել են:

Ահազանգերի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին նշված բնակարանի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել մոր՝ վերոնշյալ 75-ամյա կնոջ հասցեին, իսկ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, խոհանոցում վիճաբանելով մոր հետ և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ փորձել է խեղդամահ անել վերջինիս: Այնուհետև մորը քաշելով և հատակին գցելով՝ ձեռքից վերցրել է ձեռնափայտը և հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Տեսնելով, որ քույրը զանգահարում է ոստիկանություն՝ 56-ամյա տղամարդը հարձակվել քրոջ վրա, մկրատով հարվածներ  հասցրել նրա դեմքի շրջանին, ապա սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ դիմել է փախուստի։

56-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող մկրատը:

Դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հարուցվել է քրեական  գործ` ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի, 137-րդ հոդվածի 1-ին մասի և  137.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի հատկանիշներով:

Նույն օրը Գյումրի քաղաքի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

2021թ. հոկտեմբերի 21-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին...
Կալանավորի համար բերված հանձնուքում 30 հատ բջջային հեռախոս են գտել
Քրեակատարողական հիմնարկների ծառայողներն իրենց զգոնության և աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու շնորհիվ հերթական…
Բոսնիայի ոստիկանությունը ձերբակալել է ռազմական հանցագործությունների մեջ կասկածվող յոթ անձի
Նրանք բերման են ենթարկվել արեւելյան Բիելինա եւ Սոկոլաչ քաղաքների թաղամասերում...
ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է ավելի քան 875 մլն դրամի փողերի լվացման մեջ. մանրամասներ
Առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը կազմակերպելու և հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 875 մլն ՀՀ դրամն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյային...
27-ամյա երիտասարդին առևանգել են, ծեծել, ստիպել, որ ասի ինստագրամում վիրավորական գրառումն ով է արել
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին...
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար բերված կարկանդակներից 3-ի մեջ թաքցրել էին թմրանյութ
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն…
Ամենաշատ