News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Կյանքը շարունակելու և այս նեղ իրավիճակից դուրս գալու համար մենք պետք է գոնե կարողանանք ճիշտ գնահատական տալ տեղի ունեցածին, առանց ճիշտ «դիագնոզի» չենք կարող հետագա ճիշտ ռազմավարություն մշակել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան՝ հավելելով, որ պատերազմից մեկ տարի է անցել, և իրողությանը գնահատական չի տրվել։

«Այդ գնահատականը կարող են տալ ոչ թե հասարակական գործիչները, անհատներն ու պատգամավորները, այլ այն մարդիկ, որոնք տիրապետում են համապատասխան տեղեկատվության։ Այն ստերը, որ այս կամ այն պաշտոնյան կամ զինվորականը ինչ-որ բաներ են արել, իրականությանը չեն համապատասխանում։ Միայն պետական և ռազմական կառավարման լծակներ ունեցող մարդիկ կարող են ղեկավարել այդ միջոցառումները»,- ասաց Օհանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ՀՀ իշխանությունները այս մեկ տարվա ընթացքում ունեցել են բոլոր գործիքակազմերը գնահատականներ տալու համար. «Կառավարությունը, նրան առընթեր անվտանգության խորհուրդը իր ողջ կազմով, ԱԺ-ն իր վերահսկողական ֆունկցիաներով և, ի վերջո,  ուժային կառույցները պետք է ստեղծեին ներքին հանձնաժողովներ, որոնք գնահատական կտային։ Բայց ինչպե՞ս այս իշխանությունները կարող են իրենք իրենց գնահատական տալ: Դրա համար այս խուսափողական ժամանակաշրջանը տեւել է շուրջ մեկ տարի: Այն, ինչ իրենք ասում են պատերազմի գնահատականի և նրա հետևանքների վերացման մասին, իրականությանը չի համապատասխանում։

Մեկ տարի խոսվում է գերիների մասին, բայց մինչև հիմա չկա գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով։ Մեկ ժամով հանդիպել գերիների հարազատների հետ, ոչինչ չի տալիս, աշխատանքները իրականացնում են հանձնաժողովները»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հարցին` եթե պատերազմի ժամանակ ինքը ունենար ղեկավար լծակներ, ի՞նչ ընթացք և ավարտ կարող էր ունենալ պատերազմը, Օհանյանը պատասխանեց. «Իրականում մենք կարող էինք այնպես անել, որ այս պատերազմը չլինի, որովհետև ՀՀ իշխանությունները երկար տարիների ընթացքում ձեռք են բերել բանակցային մեծ ներուժ։ Որքան էլ խոսեն այս կամ այն փաստաթղթի մասին, այս կամ այն վայրում ստորագրված կամ չստորագրաված, դրանք բոլորը բանակցելու համար են եղել, ու ՀՀ իշխանություններն արել են ամեն ինչ միջազգային նորմերին համապատասխան, գոնե, Արցախի ինքնիշխանությունը, ինքնորոշման իրավունքը ու ուժի չկիրառման իրավունքը, մանավանդ, վերջին 2016-2017թթ. տարվա ընթացքում շփման գծում մոնիթորինգի, վստահության մեխանիզմների ձևավորման համար», - ասաց նա:

Սեյրան Օհանյանը հավելեց, որ եկավ նոր իշխանություն, որը պետք է սկսեր ամեն ինչ զրոյից, իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսում է պատերազմը։

Օհանյանը շեշտեց նաև, որ վերջին պատերազմի ժամանակ խաթարվել էր հայ ժողովրդի միասնականությունը. «Այս իշխանությունները եկան և տարանջատեցին մեր հասարակությունը, բևեռացում տեղի ունեցավ, և պետական կառավարման համակարգում ոչինչ չարվեց ազգը մոբիլիզացնելու, ողջ ռեսուրսը ռազմական ռելսերի վրա դնելու, հակառակորդի մխրճման վայրը փակելու համար։

Եթե խոսքը չգնա հաղթանակի մասին, այլ միայն խոսենք հաջողությունների մասին, ապա հնարավոր էր լեռնա-անտառային պայմաններում, հարավային գոտում, Հադրութի հատվածում կանգնեցնել հակառակորդին, միայն պետք էր համապատասխան հետևություններ և վերլուծություններ անել։

Եթե կարողանային ժամանակին նահանջի հետ մեկտեղ պետության շինարարական, ինժեներական ներուժը օգտագործել ինժեներական աշխատանքներ կատարելու համար, ստիպեին ենթականերին անհատական խրամատներ փորել, զոհերի քանակը զգալի մասով քիչ կլիներ։

Եթե ես լինեի այդ իրավիճակում, համարձակություն կունենայի հրաժարականի փաստաթուղթ ստորագրել, որպեսզի իշխանության բերեն այնպիսի մարդկանց, ովքեր արժանապատիվ կշարունակեն բանակցությունները», - ասաց Սեյրան Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է...
Հայաստանյան ՀԿ-ներն ահազանգում են ՄԱԿ-ին ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների սպառնալիքի մասին
Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմից անցել է երկու տարի, բայց անվտանգության հիմնական խնդիրները դեռ չեն լուծվել։ Շատերի հիմնարար իրավունքները…
Ադրբեջանը խախտել է հրադադարը, խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը. Արցախի ՊՆ
Նոյեմբերի 30-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է…
Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկում լինի. Մակրոնը կարող է լինել անաչառ. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ
Դեսպան Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը…
Արցախի դեմ օգտագործվեցին ՆԱՏՕ-ի կարողությունները, և ՆԱՏՕ-ն լռելայն ընդունեց դա. Մարիո Նալբանդյանը Սոցինտերնի կոնգրեսում
Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Մարիո Նալբանդյանի ելույթը կազմակերպության 26-րդ կոնգրեսում...
Խաղաղապահներն անջատողականներ են, իսկ Հայաստանը՝ արեւմտյան Ադրբեջան. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանցի պատգամավորն անհամարժեք հայտարարություն է արել...
Ամենաշատ