News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Այսօր ժամը 10:23-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միրաք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԱԻ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել` 14:00-ին: Այրվել է մոտ 660 հակ կուտակած անասնակեր:

Տպել
Ամենաշատ