News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություն ստացան, որ Մայիսյան գյուղի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է զինամթերք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Ախուրյանի բաժնի գործընկերների հետ զննեցին տղամարդու տան բակը։ Պարսպի մոտ դասավորված անվադողերի մեջից հայտնաբերվեցին պայթուցիչով մարտական նռնակ ու զրահաբաճկոն, որոնք առգրավվեցին։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նռնակի և զրահաբաճկոնի ձեռք բերման աղբյուրը քննությամբ պարզվում է։

Տպել
Ամենաշատ