News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

NEWS.am-ին ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով հետագա արդյունավետ համագործակցության առաջմղման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի աշխատանքների շուրջ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը։

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Նյու Յուրքում տեղի ունեցած հնգակողմ հանդիպմանը, շեշտել խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, և շեշտել է վերջիններիս անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Պատրաստակամ ենք առաջ մղել խաղաղության օրակարգը». Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ…
Բայրամովը Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը մանդատի «բացահայտ խախտում» է համարում
Բայրամովը դժգոհել է, որ Ադրբեջանը «երկար տարիներ տառապել է չարաշահումներից» կազմակերպության ներսում կոնսենսուսի հարցի շուրջ․․․
Ադրբեջանը սանձազերծեց  ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի 140 քառ. կմ. Միրզոյանի ելույթը
Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնում…
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆիլիպ Ռիքերի հետ
ԱԽ քարտուղարը ողջունել է Ռիքերի այցը Հայաստան և բարձր գնահատել տարածաշրջանում խաղաղությանը հասնելուն ուղղված ԱՄՆ ջանքերը...
Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները նպաստում են էսկալացիայի հավանականության բարձրացմանը. Միրզոյանը՝ Բորելին
Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը և բարձր գնահատել այս…
Փաշինյանը Ֆիլիպ Ռիքերի հետ քննարկել է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորման հարցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ…
Ամենաշատ