News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Կարծում եմ, որ 2022 թվականին սակագների առումով Հայաստանում քիչ թե շատ կայուն իրավիճակ կլինի Վրաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման հաշվին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։ Նա պարզաբանեց, որ էլեկտրաէներգիայի գների տեսանկյունից առանցքային գործոն են հանդիսանում գազի սակագները: Աճը, որը տեղի էր ունենում 2021 թվականի փետրվարից՝ ավելի քան 400 կՎտ ժամ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար, պայմանավորված էր բնական գազի սակագներով՝ առաջին հերթին ամսական ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ սպառող տնտեսվարող սուբյեկտներով:

Այս կատեգորիայի մեջ են մտնում նաեւ ջերմաէլեկտրակայանները: «Համապատասխանաբար, ավելացել է արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ինչը չէր կարող չազդել սակագների վրա։ Սա հնարավորություն տվեց փոքր-ինչ շտկել արտադրող սարքավորումների իրավիճակը: Նկատելի է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են որոշակիորեն հավասարակշռել իրավիճակը, եւ այն խնդիրները, որոնք այսօր առաջացել են էլեկտրաէներգետիկական համակարգում, կարող են լուծվել Վրաստանից ավելի էժան էլեկտրաէներգիա ներմուծելով:

Վեց ամիս հայկական կողմը որոշակի ընդհատումներով ներմուծում է վրացական էլեկտրաէներգիա: Հայաստանի իշխանությունները դա չեն թաքցնում՝ ասելով, որ նման որոշումը հնարավորություն տվեց նվազեցնել սակագնային բեռը մոտ 2 մլրդ դրամով (մոտ 4 մլն դոլար - խմբ.): Այս քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի: Այնուամենայնիվ, այստեղ կրկին հանգում ենք մեծ աշխարհաքաղաքականության, քանի որ Վրաստանը եւս էլեկտրաէներգիա ներմուծող է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս այնտեղ սառեցվել է ամենամեծ հիդրոէլեկտրակայանի շինարարությունը, առաջիկայում Վրաստանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպասվում։ Ըստ այդմ, Հայաստան արտահանելու համար Վրաստանն ինքը պետք է ավելացնի ներմուծումը, որը հիմնականում իրականացվում է Ռուսաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Հետեւաբար, պետք չի բացառել, որ այս սցենարը կյանքի կոչելիս՝ Վրաստանը ինչ-որ պահի ադրբեջանական էլեկտրաէներգիան վերաարտահանի Հայաստան:

Այսօր էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման շրջանակներում հայկական կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից խուսափելու համար, որը պետք է իրականացվի մինչեւ 2022 թվականը, շուկայի կարգավորման նոր կանոններ կսահմանվեն: Դա թույլ կտա տեղական շուկայում հայտնված հայ թրեյդերներին ներմուծել ավելի էժան էլեկտրաէներգիա արտաքին շուկաներից եւ վերավաճառել այն: Սակայն չպետք է մոռանալ միջազգային փորձի մասին: Նոր ազատականացված շուկայի մոդելի գործարկումը, որպես կանոն, սկզբնական փուլերում հանգեցնում է սակագների բարձրացման, եւ միայն դրանից հետո ժամանակի ընթացքում հնարավորություն է տրվում իջեցնել դրանք», - նկատեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առաջիկա տարիներին ավելի քան 10 երկրներ կսկսեն միջուկային աղբյուրներից էլեկտրաէներգիա արտադրել. ՄԱԳԱՏԷ 
Մի քանի տարվա ընթացքում կլինեն մեկ տասնյակ կամ 13 (նոր) միջուկային երկրներ...
Շուկան այժմ ազատ է, ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, ներկրել և արտահանել Հայաստանից. Հակոբ Արշակյան
Էներգետիկայի ոլորտում ստեղծված հարմարավետ միջավայրը կբարձրացնի երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մարկարդակը…
Հակառակ կողմից մեծ հակազդեցություն մենաշնորհից հեշտ չեն ազատվում. Խաչատուրյանը՝ էնեգետիկայի շուկայի ազատականացման մասին
Այստեղ, եթե մենաշնորհային կառավարման ցանկությունը լինի, խոչընդոտ է լինելու, պետք է…
Մենք գիտակցում ենք՝ ինչպիսի անվտանգային ռիսկեր է պարունակում գազի մեկ մատակարարից կախված լինելը․ Խաչատուրյան
Մեր էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում և սպասվելիք ժամանակաշրջանում էդ փոփոխություններն ավելի մեծանալու են…
Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում` սակագնի վերանայում լինի. ՀԾԿՀ նախագահ
Այս պահին ընդհանուր ուսումնասիրություն է իրականացվում, էլեկտրաէներգիայի...
Հայաստանը նախատեսում է ավելացնել Իրանից գազի ներկրումը. Գնել Սանոսյան
Մենք հիմա տարեկան 365 մլն խմ գազ ենք ներկրում Իրանից եւ 1-3 հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում Իրանին...
Ամենաշատ