News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Իգոր Զորչիչի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից:

«Ալեն Սիմոնյանը կարեւորել է Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին իր նպաստը կբերի նաեւ խորհրդարաններում ձեւավորվելիք բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը:

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնահարցում, որով սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը եւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը:

ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել սլովենական կողմին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում բեկորային ծանր վիրավորում ստացած հայ զինվորներին մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկի համար:

Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների եւ եվրոպական կառույցների շրջանակներում համագործակցության հեռանկարները:

ՀՀ ԱԺ նախագահը Սլովենիայի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան»,- նշված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԼՂ կարգավիճակի որոշումը՝ ինքնորոշման իրավունքի իրացման հիմքով, պետք է լինի բանակցությունների առարկայական հարց․ Միրզոյան
ԱԳ նախարարը հայտարարել է ԵԱՀԿ նախարարական համաժողովում․․․
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունում են ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը. Լավրով
«Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախարարները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել...
Պաշտպանության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ սահմանային իրավիճակին ու անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր է քննարկել
Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր․․․
Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ․ հանգամանալից անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտությանը
Քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր․․․
Հասցեական կոչերն ու կոնկրետ գործողությունները կենսական նշանակություն ունեն․ Հունաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի հոդվածը
«Ադրբեջանի հռետորաբանությունը և գործողությունները գոյաբանական սպառնալիք են»․․․
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման ժամանակ Լավրովն ու Չավուշօղլուն «սինքրոնացրել են»...
Ամենաշատ