News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի հարցի լուծումը փոխզիջումներ է պահանջում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, դադարեցնելով արյունահեղությունը Ղարաբաղում, դրսեւորելով քաղաքական իմաստություն։ «Առաջին հերթին՝ պետք է արժանին մատուցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքական իմաստությանը։ Այնուհանդերձ, չնայած ներկա իրադարձությունների ողջ ողբերգությանը, նրանք կարողացան վեր կանգնել այսրոպեական քաղաքական կոնյունկտուրայից եւ շատ պատասխանատու որոշում կայացնել ։ Ես գիտեմ, որ, որքան էլ տարօրինակ լինի, եւ մեկ, եւ մյուս երկրում պահանջներ կան իրենց ղեկավարների դեմ։ Միշտ էլ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից դժգոհ են կամ կարծում են, որ կարելի էր ավելին անել։ Բայց պատասխանը միշտ կա. «Փորձեք ավելի լավ անել»: Այնուամենայնիվ, Ալիեւին եւ Փաշինյանին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը։

Բայց նույնիսկ բանը միայն այդ չէ: Թեեւ չկա ավելի կարեւոր բան, քան մարդկային կյանքերի պահպանումը։ Այնուամենայնիվ, դեռ կան կարեւոր գործոններ: Մասնավորապես, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ամբողջ տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար: Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, երբ երկու կողմերն ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ, եւ երկու կողմերն էլ գնահատեն առավելությունները, ուզում եմ սա ընդգծել՝ խաղաղ համակեցության առավելությունները: Իսկ դրանում բոլորն են շահագրգռված։ Ադրբեջանը շահագրգռված է Նախիջեւանի հետ նորմալ հաղորդակցության իրականացման եւ հաղորդակցությունների ապասառեցման հարցում։ Սա Հայաստանի առջեւ ծառացած առաջին խնդիրներից է։ Տարածաշրջանում ստեղծել արդյունավետ տնտեսական կյանք, արդյունավետ փոխգործակցություն: Այդ թվում՝ ապագայում Ադրբեջանի հետ։ Սկզբունքորեն Հայաստանը շահագրգռված է դրանում: Ապասառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանց ժամանակակից բնույթ հաղորդել։ Եւ այս, եւ մեկ, եւ մյուս դեպքում պետք է հանգեցնի հիմնական նպատակի իրականացմանը՝ երկու պետությունների անվտանգ համակեցության եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծմանը։ Հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ: Հնարավոր է:

Մենք արեցին մեզանից կախված ամեն բան արյունահեղությունը դադարեցնելու համար, եւ ոչ միայն։ Մեր խաղաղապահները արժանապատվորեն կատարում են իրենց պարտքը: Ավելի քան 50 հազար փախստական արդեն վերադարձել է: Ընդհանուր առմամբ, հաջողվում է հակամարտության գոտում իրավիճակը պահպանել այն տեսքով, ինչպիսին հիմա է՝ ռազմական խոշոր գործողություններ չկան, եւ, ցավոք, պատահում են միջադեպեր։ Այո, ցավոք, երբեմն նույնիսկ մարդիկ են մահանում։ Սակայն միանգամայն իդեալիստական պատկեր երեւի դժվար է պատկերացնել այսքան տարիների դիմակայությունից հետո։

Այժմ ամենակարեւորը սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել։ Սակայն այստեղ, թերեւս, մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից։ Ինչո՞ւ: Կան պարզ պրագմատիկ բաներ` քարտեզներ, որոնք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին էր սահմանը հանրապետությունների միջեւ խորհրդային շրջանում: Այս փաստաթղթերի հիման վրա պետք է հանգիստ նստել... երկու կողմերից... Կան բաներ, որոնք պահանջում են նաեւ փոխզիջումներ... ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթելու համար, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակելու համար: Ուստի անհրաժեշտ է, որ սա ճանաչեն եւ հասկանան երկու կողմերը: Հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ։ Հնարավոր է: Սակայն մենք, իհարկե, նաեւ բազմակողմ ձեւաչափ գտնելու կողմնակից ենք, այդ թվում, ասենք, Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացման։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ թվում՝ մեր գործընկերների հետ։ Գլխավորը հիմնական նպատակին հասնելն է՝ անվտանգության ստեղծումը եւ հարաբերությունների հետագա կառուցումը դրական առումով: Մինչ այժմ այն, ինչին մեր առջեւ նպատակ ենք դրել հասնել, ընդհանուր առմամբ, հաջողվել է հասնել։ Պետք է նաեւ ապագային նայենք: Բանն այն չէ, որ մեր հայտարարության համապատասխան հոդվածը նախատեսում էր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հնարավոր երկարաձգում... Մի՞թե հարցը դրանում է։ Հարցը երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավումն է. սա է ամենակարեւորը։ Հույս ունեմ, որ կկարողանանք դրան հասնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի հետախուզությունը մասնակցել է 2020 թվականին Արցախի դեմ պատերազմին. Թուրքիայի փոխնախագահ
Ֆուաթ Օքթայը պաշտոնապես խոստովանել է...
Արցախի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը սպանվել է. ԱՀ ՄԻՊ
Դեռեւս մարմինը հակառակորդը չի փոխանցվել…
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրովի պլանի» մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությանը
Հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին․․․
«Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի սկզբունքները». ԱԳ փոխնախարարը ԵՄ-ին կոչ է արել հասցեական լինել
Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային…
Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը միաձայն բանաձեւ է ընդունել Ադրբեջանի ագրեսիայի եւ Արցախում իրավիճակի մասին
Բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության...
Գերեվարված արցախցին անասնապահ է, մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին
Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ․․․
Ամենաշատ