News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյաների կամ նրանց մտերիմների նկատմամբ հարուցված քրեական գործերով նախաքննական մարմիններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, եւ վերջիններս կանգնել են խնդրի առջեւ:

ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի դեմ քրեական գործով Սեյրան Օհանյանին հրավիրել են ՀՔԾ եւ առաջարկ արել կարճել իր նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ պետք է ոչ թե կարճել, այլ արդարացնել իրեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Կարեն Մեջլումյանը հաստատեց այս տեղեկությունը: Ի դեպ, սա միակ դեպքը չէ. մի շարք այլ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերով քննիչները կանչում են նրանց՝ առաջարկելով կարճել, ինչին էլ դեմ են լինում մարդիկ՝ պահանջելով արադարացում: Այս ամենի արդյունքում քրեական գործերը ո՛չ կարճվում են, ո՛չ էլ մեղադրյալներն են արդարացվում, ու քրեական գործերի ճակատագրերը մնում են օդից կախված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Իշխանափոխության հնարավորություն է ստեղծվել
ՏԻՄ այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ սրանց...
«Փաստ». Կարապետյանի հարցում «ստրախովկա» են անում. պաշտպանության նախկին նախարարն անպաշտոն չի մնա
Թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր հերթին ևս շահագրգռվածություն...
«Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ
Պողոսյանը մեզ ասաց, որ իր վերջին շփումը նախագահի հետ ապրիլին է եղել, երբ նա...
«Փաստ». Իշխանության որոշակի շրջանակներ «նեղված» են Մարությանից. Ներքին հրահանգ կա
Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, նա կարգադրել է վաճառել քաղաքապետարանի բավականին թանկարժեք S կլասի Մերսեդեսը...
«Ժողովուրդ». Իշխող ուժն անտեսում է ՀՀ Սահմանադրությունը
Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանին իշխանությունները հատկապես 44-օրյա պատերազմից հետո տեսնել անգամ...
«Փաստ». Արտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյուն» է ստանո՞ւմ
Ի դեպ, հաջորդ իսկ կետը վերաբերում է եվրաինտեգրման գործընթացի խթանմանը...
Ամենաշատ