News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետւթյան անկախության 30-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումից երկու շաբաթ անց (որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գունագեղ» անվանումն էր տվել) կորոնավիրուսի տարածման թվերը կտրուկ սկսեցին աճել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարարությանը հարցում էր ուղարկել՝ ճշտելու, թե նախարարության մասնագետներն ու գերատեսչություններն արդյոք տեղեկացրել են կառավարությանն ու վարչապետին, որ բացօթյա միջոցառման կազմակերպումը կարող է նպաստել վարակի տարածմանն ու թվերի ահագնացմանը:

Ի պատասխան մեր հարցմանը՝ նախարարությունից պատասխանել են, որ համարակի թվերի աճ ոչ թե սեպտեմբերի 21-ից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի սկզբին, այլ սեպտեմբերի մեկից հետո է գրանցվել, երբ ուսումնական հաստատություններում սկսվել են դասերը:

Կառավարությանը հորդորելու ու միջոցառման ժամանակ պատշաճ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ նախարարությունը լղոզված պատասխան է տվել՝ ընդգծելով՝ հակահամաճարակային միջոցառումների պատասխանատուն ոչ թե իրենք, այլ ուժային կառույցներն են:

Ստացվում է՝ Առողջապահության նախարարությունը խոստովանում է, որ վիրուսի տարածման աճ դեռեւս սեպտեմբերին են նկատել, բայց, ի դեմս նախարար Անահիտ Ավանեսյանի, ռիսկ չեն արել դիմել կառավարության վերին էշելոնի ներկայացուցիչներին՝ հորդորելով հրաժարվել տարատեսակ միջոցառումներից, որոնք կարող են նպաստել վիրուսի տարածմանը:

Եվ այսօր երկրում ունենք վարակի տարածման ահագնացող տեմպեր, եւ մինչ օրս 5.700 մահ է արձանագրել նախարարությունը: Պարզվում է՝ այս թիվը չի ներառում տանը մահացած քաղաքացիների դեպքերը: Եթե դրան գումարենք 650-700 մահացածներին մինչ օրս, ապա պատկերն առավել սահմռկեցուցիչ է դառնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 37 նոր դեպք.  Մահացել է 2 մարդ
Փաստացի այս պահին բուժվում է 232 պացիենտ, նվազել է 9-ով...
2020-ին մեզ անարգանքի սյունին էին գամում վատ կառավարման պատճառով. այս թեման փակվեց ու ստացավ իր գնահատականը. Վարչապետ
Ստացվում է, որ մեզնից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել կովիդի համավարակը...
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2329 նոր դեպք. Մահացել է 7 մարդ
Փաստացի այս պահին բուժվում է 3016 պացիենտ, ավելացել է 271-ով...
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2124 նոր դեպք. Մահացել է 7 մարդ
Հայաստանում օգոստոսի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում...
Օգոստոսի 15-21-ը Հայաստանում գրանցվել է կորնավիրուսային հիվանդության 1913 նոր դեպք. մահացել է 5 մարդ
Գրանցվել է հետեւյալ պատկերը…
Օգոստոսի 8-14-ը հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ
Օգոստոսի 14-ի դրությամբ՝ կատարվել է 2 236 530 պատվաստում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ