News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ռուս խաղաղապահները եւ Ռուսաստանի ու Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները մարդասիրական ակցիա են իրականացրել Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` Գառնիկ Ավանեսյանի անվան դպրոցում 1,2 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել կարիքավոր ընտանիքների համար: «Այսօր Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրում «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ իրականացվում է մարդասիրական ակցիա։

«Օգնություն է տրամադրվելու ավելի քան 320 ընտանիքի, առաջին հերթին մենք դպրոցական պարագաներ ենք հանձնում Խրամորթ բնակավայրի աշակերտների եւ նախադպրոցական տարիքի երեխաների համար»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին: Նրա խոսքով` հետագայում մարդասիրական օգնություն կփոխանցվի նաեւ բազմազավակ ընտանիքներին, կտրամադրվեն վառարաններ, հագուստ, կոշիկ, առաջին անհրաժեշտության իրեր, ակցիայի ընթացքում կհանձնվեն նաեւ երկու դիզելային գեներատորներ, մեկը` դպրոցի համար, երկրորդը՝ Խրամորթի վարչակազմի:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները աշնանային եւ ձմեռային մանկական հագուստ, կոշիկներ, դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են փոխանցել։

«Շնորհակալություն այս ամենի համար։ Ճիշտն ասած, պատերազմից հետո մեր երեխաների դեմքին ժպիտ չէի տեսել, իսկ հիմա ես լավ տրամադրություն ունեմ։ Տեսա, թե ինչպես են նրանք ժպտում եւ ուրախանում։ Այն, ինչ դուք եք արել, միշտ կմնա մեր հիշողության մեջ»,-ասել է Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ. նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի եւս 5 տարով, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի դեմ օգտագործվեցին ՆԱՏՕ-ի կարողությունները, և ՆԱՏՕ-ն լռելայն ընդունեց դա. Մարիո Նալբանդյանը Սոցինտերնի կոնգրեսում
Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Մարիո Նալբանդյանի ելույթը կազմակերպության 26-րդ կոնգրեսում...
Խաղաղապահներն անջատողականներ են, իսկ Հայաստանը՝ արեւմտյան Ադրբեջան. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանցի պատգամավորն անհամարժեք հայտարարություն է արել...
Ռուսաստանի համար իրավաբանորեն արդարացված է օգտագործել ԼՂ տեղանունները. Մարուքյան
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է 3 առանցքային իրողություն...
Ադրբեջանի հետ գազային գործարքը կոտրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունը. ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ
Հոդվածում անդրադարձ կա նաև նոյեմբերի սկզբին Եվրոպական խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան այցի մասին: Նրանք Հայաստանում էին իրավիճակին...
Բաքվում Ուկրաինայի դեսպանատունը «Ղարաբաղը ազատագրած ադրբեջանցի զինվորների» պատվին տեսահոլովակ է հրապարակել
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ զինված ագրեսիայի հենց սկզբից Ուկրաինայի ․․․
Շուշիի, Մարտունու ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ...
Ամենաշատ