News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» (ՔԻՊ) ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի նկատմամբ հետապնդում է սկսվել ԵՊՀ ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Ոստիկանությանն ուղղված  դիմումի հիման վրա։ Այսօր, հոկտեմբերի 22-ին, ժամը 10-ին Կարեն Հեքիմյանը հրավիրվել է Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ԿՀ-ն:

Հայտարարություն նաեւ ասվում է. «ՔԻՊ-ը գնահատում է, որ Կարեն Հեքիմյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի, որոնք պայմանավորված են վերջինիս հասարակական-իրավապաշտպան գործունեությամբ, ԵՊՀ-ում իրավախախտումները բացահայտելուն միտված դատական գործընթացներով, սոցիալական ցանցերում արած գրառումներով, մամուլում հրապարակված հոդվածներով, որտեղ քննադատվել են ԵՊՀ աշխատակիցների իրավունքների խախտման դեպքերը, ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի հակահասարակական վարքն ու հակաօրինական գործունեությունը։

Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հայտարարում է, որ Կարեն Հեքիմյանի նկատմամբ քաղաքական հետապնդմամբ՝ վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին պաշտպանել ժողովրդավարական արժեքներն ու դատապարտել ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի հակահասարակական գործելակերպը, ինչն առաջին հերթին ոտնահարում է ԵՊՀ հեղինակությունը։

Կոչ ենք անում ԵՊՀ-ի հետ համագործակցող արտերկրյա բուհերին վերանայել ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակները, քանզի վերջինս հակաժողովրդավարական գործելաոճից չի հրաժարվում։

Տպել
Ամենաշատ