News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխությունը սպառնալիք է մարդկության գոյությանը. գլոբալ ջերմաստիճանի ավելի քան 1.5 աստիճանով բարձրացումը կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել։ Հինգշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բալթիմորում (Մերիլենդ) հանրային հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CNN-ը:

«Կլիմայի փոփոխությունը սպառնալիք է մարդկության գոյության համար։ Նախագահ [Դոնալդ] Թրամփը դուրս եկավ Փարիզի կլիմայի համաձայնագրից: Երբ ես Օբամայի վարչակազմում էի, ես նպաստում էի բանակցություններին [համաձայնագրի] շուրջ,- ասել է Բայդենը:- Եթե հասնենք 1.5 աստիճանից բարձր ջերմաստիճանի, կվերանանք։ Դա կատակ չէ։ Առաջին բանը, որ ես արեցի [որպես նախագահ] համաձայնագրին կրկին միանալն էր»:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Գլազգոյում կլիմայական կոնֆերանսի ժամանակ պատրաստվում է հայտարարել մինչեւ 2035 թվականն էլեկտրաէներգիայի արտադրության մեջ զրոյական արտանետումների հասնելու պարտավորության մասին։ «Բայց մենք շատ անելիքներ ունենք մինչեւ 2030 թվականը»,- հավելել է նախագահը։

Բայդենը նաեւ բարձրաձայնել է կլիմայի օրակարգի նպատակներին հասնելու եւ բնապահպանական խնդիրների լուծման համար հարկային խթանների ստեղծման հնարավորությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ