News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին կատարվել է 249 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների թվում 4 երեխա կա։Արցախի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարակակիրներից 53-ը Ստեփանակերտ քաղաքի, 8-ը՝ Մարտակերտի, 5-ը՝ Ասկերանի և 1-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 42-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15355 քաղաքացու հետազոտություն, որից 1548-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետը
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ 5-10 տարվա ընթացքում շատ հավանական է, որ անհրաժեշտ կլինի պատվաստանյութերի եւ խթանիչների միջոցով պահպանել կոլեկտիվ իմունիտետը․․․
Վիեննայում հազարավոր մարդիկ կորոնավիրուսի պարտադիր պատվաստման դեմ ցույցի են դուրս եկել
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարգախոսներ են հնչում․․․
Մերկելը որպես կանցլեր ԳԴՀ քաղաքացիներին ուղղված իր վերջին տեսաուղերձում պատվաստվելու կոչ է արել
Մերկելը կանցլերի պաշտոնը կզբաղեցնի մինչեւ դեկտեմբերի 8-ը․․․
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 32 974 դեպք
Ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 35 182-ով, ընդհանուր առմամբ արդեն ապաքինվել է 8 471 813 մարդ․․․
Վրաստանում կորոնավիրուսով վարակման 3950 նոր դեպք է հայտնաբերվել, 40 մարդ մահացել է
Վրաստանում համաճարակի սկզբից հայտնաբերված վարակման դեպքերի թիվը շաբաթ առավոտյան հասել է 861 883-ի․․․
Արցախում հաստատվել է 54 նոր դեպք. 18 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին…
Ամենաշատ