News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ, Ֆրանսիայի քաղաքացի, 1988թ. ծնված Ա. Ս.-ի ինքնազգացողությունը հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ վերջինիս է այցելել հիմնարկի բժիշկը, սակայն րոպեներ անց՝ ժամը 11։35-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Ս.-ի կենսաբանական մահը։

ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Ս.-ն կալանավորվել էր 2021թ. սեպտեմբերի 4-ին, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի կապակցությամբ քրեակատարողական ծառայողների գործողություններում հնարավոր կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի հանձնարարությամբ իրականացվում է ուսումնասիրություն

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն
Բացի այդ, նույն Է.Գ-ն, 2021թ. փետրվար ամսվա սկզբներին, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ Հ.Ս-ի կողմից ժամանակավոր բնակեցվող առանձնատանն ականատես…
Տղամարդը հեռացել է աշխատանքից եւ գործընկերներին դատի տվել՝ կորպորատիվի ժամանակ ծաղրի ենթարկվելու պատճառով
Իլյաս Էլհարազը Մարոկկոյից Ավստրալիա է տեղափոխվել ատաղձագործ դառնալու համար…
ԱՄՆ-ում բացահայտել են աղանդի առաջնորդի մահվան գաղտնիքը, որի մումիֆիկացված մարմինը հայտնաբերվել էր առանց աչքերի
Իշխանությունները հայտարարել են, որ Կարլսոնը, որը հայտնի է իր հետեւորդներին որպես «Աստվածամայր», հայտնաբերվել է կանաչ պարկի մեջ կոպերի շրջանում փայլուն դիմահարդարմամբ...
Հնդկաստանում մարդատար գնացքը երկու վայրի փղի է վրաերթի ենթարկել
Իշխանությունները դիահերձումից հետո թաղել են կենդանիներին...
Վիրաբույժը տուգանվել է 3000 դոլարով՝ 82-ամյա պացիենտի սխալ ոտքը անդամահատելու համար
Տղամարդը մահացել է նախքան գործը դատավորին ներկայացնելը․․․
Կոլումբիայի իշխանությունները հարյուրավոր վայրի սարդեր եւ միջատներ են առգրավել
Միջատները պահվել են ճամպրուկների մեջ թաքցրած ավելի քան 200 պլաստիկ տարաներում...
Ամենաշատ