News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Կարս քաղաքի Քալեիչի թաղամասում գտնվող հարյուրամյա հայկական եկեղեցին, որ հայտնի է նաև «Ռուսական եկեղեցի» անունով, վերջնականապես վերանալու վտանգի տակ է։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Հայկական աղբյուրի համաձայն՝ եկեղեցին «Ռուսական» է կոչվում, քանի որ ժամանակին այն օգտագործվել է նաև ռուսների կողմից։ Եկեղեցու պատերը փլվել են, իսկ ներսում գանձագողերը փոսեր են փորել։

Թուրքական աղբյուրը շեշտում է, որ Կարսում պատմական հուշարձանները մեկ առ մեկ անհետանում են, իսկ կանգուն մնացած պատմական կառույցներն էլ թողնված են բախտի քմահաճույքին, և որ Թուրքիայի ամենանշանավոր պատմական հուշարձաններն ունեցող այս քաղաքի տեսարժան վայրերին բավարար չափով ուշադրություն չի հատկացվում։

Կարսի ներկայիս բնակիչները թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում ընդգծել են եկեղեցին փրկելու անհրաժեշտության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրանակերտի Ս. Կիրակոս պատմական եկեղեցին վերաբացվելու է Զատկին
Հայկական եկեղեցին մեծապես վնասվել էր 2015-ի թուրք-քրդական բախումների ժամանակ, ինչից հետո պատրիարքարանն այն նորոգելու համար բազմիցս դիմել էր...
Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի Սուրբ Զատիկին
Դիարբեքիրի նահանգապետը հետաքրքրվել է Սուրբ Կիրակոս եկեղեցում կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքով...
Թուրքիայի Մալաթիայի Երեք խորան հայկական եկեղեցում երկարատև դադարից հետո առաջին պատարագը կմատուցվի (ֆոտո)
Եկեղեցին այսուհետև երկու գորրծառույթ է իրականացնելու․ այստեղ պետք է կազմակերպվեն հայկական համայնքի պատարագի, մկրտության և պսակադրության արարողությունները...
Փայլանն ահազանգել է՝ Թուրքիայում վնասել են 18-րդ դարի հայկական եկեղեցին
Եկեղեցու ներսում երկու մետրանոց փոս առաջանալու փաստի առթիվ Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հասցեագրված հարցադրում է ուղարկել մեջլիս...
ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայում գտնվող Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը
Չնայած այն հանգամանքին, որ այն ունի պահպանվող օբյեկտի կարգավիճակ...
Թուրքիայում հայկական եկեղեցում «խորոված փարթի» են արել. Տեսանյութը բողոքի ալիք է բարձրացրել (ֆոտո)
հիշյալ եկեղեցին ընդգրկված է եղել վերականգնման ծրագրում, սակայն լիարժեք չի…
Ամենաշատ