News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը


Ի՞նչ դուք կանեիք, եթե Հայաստանի որեւէ նախկին իշխանություն աներ այն, ինչ անում է այս իշխանությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով քաղհասարակության ներկայացուցիչներին:

«Ե՞րբ եք տեսել, որ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները լինեն կալանքի տակ: Երբ եք տեսել, որ քաղաքապետի թեկնածուն բանտարկված վիճակում մասնակցի ընտրություններին, ընտրության օրը ներխուժեն շտաբեր, ամեն տեսակ ճնշումներ անեն, փռեն ասֆալտին, ծեփեն պատերին: Այս պայմաններում Սյունիքում կնոջը տանեն ոստիկանական բաժանմունք եւ ստիպեն բողոք գրել սեփական քաղաքապետի դեմ, եւ այս ամենի նկատմամբ «քաղհասարակությունը» փակի իր աչքերն ու ասի՝ ժողովրդավարական գործընթաց է տեղի ունենում:

Այս իշխանությունը թռիչքներով շարունակում է նահանջել ժողովրդավարությունից եւ Հայաստանում շատ ավելի վատ է վիճակը ժողովրդավարության առումով, քան մինչեւ այս մարդկանց գալը»,-ասաց նա:

ՀՅԴ-ական գործիչը համոզմունք հայտնեց, որ իշխանությունը փորձելու է ամեն ձեւ այս ընտրություններում իրենց պարտությունն ու ֆիասկոն բացատրել ու ներկայացնել որպես ժողովրդավարության հաղթանակ. «Ոչ, իրենք տապալվել են, ամեն ինչ արել են, որպեսզի այսպիսի արդյունք մենք չունենանք, իրենք դրա համար չեն խորշել ոչ մի միջոցից, բայց նույնիսկ այդ ճնշումների դեպքում մարդիկ գնացել եւ հայտնել են իրենց կարծիքը: Իրենց քվեով մարդիկ պատասխանել են այն մեղադրանքներին, որոնք ներկայացված են Առուշ Առուշանյանին: Սա ցույց է տալիս, որ դեռեւս կա դիմադրության ռեսուրսը Հայաստանում»,-ասաց պատգամավորը:

Նա հայտարարեց, որ հայաստանում չկա ՔՊ քաղաքական ուժ, կա Նիկոլ Փաշինյան, որ կարողանում է ինչ-որ քանակի մարդկանց խաբել, բայց ինքն էլ գիտի, որ գնալով ավելի քիչ թվով մարդկանց է կարողանում խաբել:

Դիտարկմանը, որ իրենք կարծես մոռացության են մատնել եւ չեն պայքարում իրենց կալանավորված պատգամավոր գործընկերների ազատության համար, Քրիստինե Վարդանյանն ասաց. «Եթե Հայաստանում լիներ 2020-ին նախորդող իրականությունը, երեւի ամեն օր կտեսնեիք պայքարը, բայց մենք ցավոք սրտի ունենք բառի ամենավատ իմաստով աննախադեպ իրականություն, անվտանգության ճգնաժամ, աննախադեպ սպառնալիքներ, որոնք չեն թողնում կենտրոնանալ այդ հարցի վրա: «Հայաստան» դաշինքն արել է ամեն անհրաժեշտը, որ այդ մարդիկ օր առաջ գտնվեն ազատության մեջ: Բայց դա չի վերածվել պոպուլիստական ինչ-որ բան ցույց տալու, որովհետեւ մենք կարիք չունենք ցույց տալու, որ մեր ընկերներին պաշտպանում ենք: Ուղղակի ավելի կարեւոր հարցեր կան այսօր Հայաստանում: Այսօր Հայաստանում գլխավոր օրակարգը Հայաստանի լինել-չլինելու օրակարգն է»: Նա տեղեկացրեց, որ այսօր դաշնակցական շուրջ 40 ընկերների նկատմամբ ամենատարբեր քրգործեր են հարուցված:

Անդրադառնալով իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելուն, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ ոչ ոք չի էլ պնդում, թե խորհրդարանական պայքարով կարելի է հասնել իշխանափոխության, դա ընդամենը գործիքներից մեկն է. «Լկտիության սահմանն անցած իշխանությունը շատ խելոք, թռչված մկան նման  գալու է, կանգնելու է ամբիոնի մոտհնազանդ պատասխանելու է հարցերին, երբ որ Բաղրամյան պողոտայում լինելու են մարդիկ, որոնք իրենց գնահատականն են տալու իշխող թիմին: Միայն հանրային ճնշումն է ունալ այս իշխանությունների հարցը լուծել: Բայց հանկարծ այնպես չանել, որ հանրային ճնշումը մսխվի, գնա, որովհետեւ հիասթափության նոր ալիքին մարդիկ էլ չեն դիմանա: Իհարկե, կա հիասթափություն, որովհետեւ մարդիկ մի բանի համար են մեզ ձայն տվել՝ հասնել իշխանափոխության: Դա տեղի չի ունեցել: Հիմա եևրկու ելք ունենք, կամ նեղանանք մեզնից, մեր ընտրողներից ու թեւերը ներքեւ իջեցնենք ու ասենք՝ չստացվեց մեզ մոտ, կամ կռիվ տալ: Ես ընտրում եմ երկրորդ տարբերակը»,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ իրենց պատգամավոր ընկերներին կալանավորելով իշխանությունը մեսիջ է հղել իրենց խմբակցության պատգամավորներին, որ մնացեք չափներիդ մեջ, թե չէ կարժանանք նույն բախտին. «Մարտահրավերն ընդունված է: Դա մեզ համար ոչինչ չի նշանակում: Մենք մեր պայքարը շարունակելու ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Բանդայի ղեկավարը հայտնվել էր ԱԺ-ում
Բանն այն է, որ դահլիճում ներկա է եղել Նորք-Մարաշի զինված բանդայի ղեկավար Արթուր Վարդանյանը, որը 2015-ին մեղադրվեց Սերժ Սարգսյանի նկատմամբ...
«Ժողովուրդ». Արտահերթ նիստ են ուզում հրավիրել. ի՞նչ է քննարկել Ռոբերտ Քոչարյանը թիմակիների հետ
Նախ ուզում եմ ընդգծել, որ խմբակցության նիստի ժամանակ, որը վարել է մեր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, եւ որոնք...
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի ձեռագիրը
Սակայն «Առաքելության» այն հատվածը, որը դուրս է մնացել նոր ֆորմատից, հարել է ՔՊ-ին...
«Հրապարակ». ՊՆ-ու-օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձեւավորվել
Նշենք, որ ավելի վաղ մեզ լուրեր էին հասել, որ տեւական ժամանակ է՝ ՊՆ ԳՇ-ում նույնիսկ հատուկ խումբ է ստեղծվել` մարդիկ, որոնք...
Ազատագրական շարժումը շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները. հայտարարություն
2021թ. նոյեմբերի 21-ին հայտարարվել է, որ մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է…
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում
Մեզ հայտնի դարձավ, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերը Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր...
Ամենաշատ