News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին լիովին վստահ է, որ Իրանը համաշխարհային հանրությունի գաղտնի ուրանի հարստացմամբ չի զբաղվում: ԱԷՄԳ ղեկավարը սա հաստատել է հինգշաբթի Վաշինգտոնում Հենրի Սթիմսոնի անվան կենտրոնի կազմակերպած սեմինարի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գրոսիին խնդրել են պարզաբանել՝ արդյոք ինքը վստահ է, որ Իրանը գաղտնի կերպով ուրան չի հարստացնում։ «Ես տեղեկություն չունեմ, որ նրանք [իրանցիները] դա անում են»,- պատասխանել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։ Միեւնույն ժամանակ, նա հստակեցրել է. «Վստահ եմ, որ դիտարկում եմ բոլոր այն վայրերը, որտեղ նրանք [իրանցիները] հարստացմամբ են [ուրանի՝ բաց եղանակով] զբաղվում»:

Արգենտինացի դիվանագետին հարցրել են նաեւ, թե որքանով է նա վստահ Իրանի վերաբերյալ կազմակերպության՝ իրեն վստահված տեղեկատվության հավաստիության մասով։ «Այն շատ բարձր է»,- ասել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։ «Ես շատ բարձր աստիճանի վստահություն ունեմ իմ տեսչական համակարգի ունակության մեջ՝ պարզելու, թե ինչ է կատարվում [Իրանում]: Եթե ​​մեզ թույլ տան դա անել»,- հավելել է Գրոսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Էսլամի. Իրանի միջուկային գործունեության մեջ փոփոխություններ չեն եղել
Հաշվի առնելով քաղաքական պայմանները և իրավիճակը, որը տեղի ունեցավ Գազայում մյուս կողմի հետ․․․
Միջուկային գործարքի վերադարձն Իրանի հետ անհնար է, բոլորովին նոր սխեմա է անհրաժեշտ. Գրոսի
Պետք է վերսկսել երկխոսությունն Իրանի հետ...
Ամենաշատ