News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի օրը Բրազիլիայի էկոնոմիկայի երկու փոխնախարար եւ Բրազիլիայի էներգետիկայի փոխնախարարը լքել են իրենց պաշտոնները՝ կառավարության հայտարարած լրացուցիչ բյուջետային ծախսերի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Globo-ին։ Խոսքը Ազգային գանձապետարանի ղեկավար Ջեֆերսոն Բիթենկուրի եւ գանձապետարանի եւ բյուջեի փոխնախարար Բրունո Ֆունշալի մասին է, ովքեր հրաժարական են տվել կառավարությունից այն բանից հետո, երբ, թերթի աղբյուրների համաձայն, երկրի ղեկավարությունը խորհրդարանի հետ պայմանավորվել է բարձրացնել բյուջեի ծախսերի շեմը, իրականացնել աղքատներին սոցիալական աջակցության նոր ծրագիր: Նրանց հետ միասին գերատեսչությունում զբաղեցրած պաշտոնները լքել են նրանց անմիջական տեղակալները, պարզաբանում է Globo-ն։ Բացի այդ, իր աթոռը լքել է էներգետիկայի փոխնախարար Ժոզե Մաուրա Կոելյոն, ով ղեկավարում էր նավթագազային ոլորտը։ Մի քանի ժամ առաջ նախագահ Ժայիր Բոլսոնարոն խոստացել է փոխհատուցել բեռնատարներին դիզվառելիքի արժեքի բարձրացման համար։ Բացի այդ, հոկտեմբերի կեսերին պետության ղեկավարը, ով նախկինում բազմիցս արտահայտել էր իր դժգոհությունը վառելիքի գների բարձրացման կապակցությամբ, հայտարարել էր երկրի խոշորագույն նավթագազային ընկերության՝ Petrobras-ի սեփականաշնորհման ցանկության մասին, որի հիմնական բաժնետերը կառավարությունն է։

Ինչպես գրում է Globo թերթը, տարեսկզբից դիզվառելիքի միջին գինն աճել է գրեթե 38%-ով՝ մեկ լիտրի դիմաց մինչեւ 4,9 ռեալ (մոտ 0,9 դոլար), բենզինը թանկացել է գրեթե 41%-ով՝ մինչեւ 6,3 ռեալ (մոտ 1,1 դոլար) մեկ լիտրի համար: Մի շարք նահանգներում բենզինի գները հասնում են 7,5 ռեալի (1,33 դոլարի)։ Աղքատների սոցիալական աջակցության նոր ծրագրի իրականացման համար կպահանջվի 84 միլիարդ ռեալ (մոտ 15 միլիարդ դոլար):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ