News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու հայրը՝ Նիկոլոզ Սաակաշվիլին, հոսպիտալացվել է, տեղեկացնում է «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը։

«Միխայիլ Սաակաշվիլու հայրը հոսպիտալացվել է։ Նիկոլոզ Սաակաշվիլին տեղափոխվել է Չափիձեի կլինիկա՝ սրտի խնդիրներով։ Երրորդ նախագահի հայրը մի որոշ ժամանակ կմնա կլինիկայում՝ բժիշկների հսկողության ներքո»,- տեղեկացնում է հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ ներկա պահին նրա առողջական վիճակը կայուն է։

«Նա իսկապես լարված է՝ հաշվի առնելով իրավիճակը։ Հոր համար շատ դժվար է որդուն տեսնել ճաղերի հետեւում։ Իհարկե, դա ազդեցություն է ունեցել»,- լրագրողներին ասել է նախկին նախագահի եղբայրը՝ Դավիթ Սաակաշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ