News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի միջև։  

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կարևորվել են միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության հասանելի հարթակներում (KUDO, Click platform) փորձի փոխանակմանը, մաքսային ծառայողների հմտությունների և գիտելիքների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպման աշխատանքները՝ մաքսային ոլորտի զարգացման ներկա միտումների համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև մաքսային ոլորտում նախատեսվող բարեփոխումների շրջանակում տեխնիկական աջակցության ծրագրերի իրագործմանը։

Քննարկվել են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում բոլոր 57 անդամ պետությունների մաքսային ծառայությունների հետ աշխատանքների համակարգման, առաջիկայում ՀՀ մաքսային ծառայության համար ռիսկերի խելացի կառավարման և օդանավակայաններում իրականացվող մաքսային հսկողության թեմաներով կազմակերպվող հեռավար միջոցառումներին առնչվող հարցեր։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վերահաստատել է Կոմիտեի պատրաստակամությունը՝ տեղեկատվական տեխոնոլոգիաների հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային մաքսային կազմակերպությանն անդամակցում է 1992 թվականից։ Հայաստանը պարբերաբար ստանում է խորհրդատվական բնույթի աջակցություն՝ ՀՄԿ «Մերկատոր» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման  մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանը: Պետական եկամուտների կոմիտեն 2018 թվականից հանդիսանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության Աուդիտի կոմիտեի անդամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է ՀՀ-ում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն. Քերոբյան
Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ