
Քարտեզների հետ կապված մեր խմբակցությունում խոր վերլուծություն է կատարվում։ Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստվում ենք հանդես գալ նախաձեռնությամբ»,- նշեց նա։
Պատգամավորը նկատեց, որ սահմանագծման եւ սահմանազատման հիմքում միայն քարտեզները չեն ընկած։
«Սահմանազատումը եւ սահմանագծումը բանակցային գործընթաց է, որը կարող է շատ երկար տեւել։ Առավելություն ստանում է այն կողմը, որը հանդես է գալիս ուժի դիրքից։ Գլխավոր խոչընդոտն այս գործընթացում Հայաստանի ներկա իշխանություններն են»,- ավելացրեց Աբրահամյանը։