News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս օրերին Երևանում անց է կացվում ավանդական «Ինժեներական շաբաթ», որը նվիրված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը մեր երկրում: Դրա շրջանակներում տեղի են ունենում մի շարք ոլորտային քննարկումներ՝ վեր հանելու տվյալ ոլորտների զարգացման հնարավորությունները և խնդիրները, և առաջարկելու հեռանկարային լուծումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս քննարկումների շրջանակներում երեկ ես կազմակերպիչների հրավերով պատիվ ունեցա վարելու ռազմարդյունաբերական ոլորտին նվիրված քննարկումը, որին հրավիրված էին ոլորտի խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչները:

Այն այսօր բեկումնային փուլում է գտնվում, և պետական և մասնավոր հատվածների ճիշտ քայլերի դեպքում, հնարավորություն ունի առաջիկայում արագ զարգացում ապրել՝ թե նպաստելով մեր երկրի անվտանգության էական բարձրացմանը, և թե բազմաթիվ որակյալ աշխատատեղեր ստեղծելով մեր տաղանդավոր երիտասարդության համար:

Ոլորտի խնդիրները ևս շատ լուրջ են, և համակարգված աշխատանք են պահանջում, սակայն զուսպ լավատեսությամբ կարող եմ արձանագրել, որ վերջին ամիսներին սայլը տեղից սկսել է շարժվել:

Մենք պայմանավորվեցինք պարբերական դարձնել այսպիսի քննարկումները, և մեր հանրությանը տեղեկացված պահել ոլորտի զարգացման մասին: Մինչ այդ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քննարկման կազմակերպիչներին և մասնակիցներին, և բոլորին հաջողություն ցանկանալ այս պատասխանստու գործում»։

Տպել
Ամենաշատ