News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Ինտերնետային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար եւ Էլեկտրոնային հաղորդակցությունների ռուսական ասոցիացիայի գլխավոր վերլուծաբան Կարեն Ղազարյանն ասել է, որ մեսենջերների եւ սոցիալական ցանցերի ստեղծողները լուրջ սխալ են թույլ տվել։ Նրա խոսքով՝ իրենք չեն հասկացել, թե ինչ ազդեցություն կունենա իրենց ստեղծածը մարդկության վրա, գրում է «ՄԿ»-ը։

Սոցիալական ցանցերի բերած բացասական հետեւանքների թվում Ղազարյանը նշել է դոֆամինից կախվածությունը եւ անհանգստությունը։ Նրա խոսքով՝ սոցցանցերի ստեղծողները չէին  կարող կանխատեսել այդ հետեւանքները։

Նրա խոսքով՝ երբ Մարկ Ցուկերբերգը ստեղծեց Facebook-ը, նա պատրաստվում էր ծառայության օգնությամբ միավորել ողջ աշխարհը եւ չէր ենթադրում, որ ցանցը կարող է վնասել մարդկանց։ Ղազարյանը կարծում է, որ սոցիալական ցանցեր ստեղծողների խնդիրն այն էր, որ մարդկության մասին ավելի լավ էին մտածում, քան այն կա իրականում։ Արդյունքում՝ սոցիալական ցանցերն ու մեսենջերները, ի թիվս այլ բաների, դարձել են մարդկանց միավորելու գործիքներ՝ սպանություններ կատարելու նպատակով։ Որպես օրինակ նա բերել է Հնդկաստանում տեղի ունեցած միջադեպը, որտեղ WhatsApp-ի միջոցով բնակիչներին տեղեկատվություն է ուղարկվել, որ մոտակա գյուղում մի կախարդ է ապրում, եւ պետք է այրել նրան:

Ղազարյանը նշել է, որ սոցիալական ցանցերից օգտվում են տարբեր մարդիկ, այդ թվում՝ ցածր մակարդակի կրթություն ունեցողները, ովքեր զուրկ են քննադատական ​​մտածողությունից։ Նրանք պարզապես չեն կարողանում տարբերել ճշմարիտ եւ կեղծ տեղեկատվությունը։Ղազարյանն այս իրավիճակից ելք  է առաջարկում՝ անհրաժեշտ է ներդրումներ կատարել բնակչության մեդիագրագիտության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խելացի ժամացույցները կարող են վտանգավոր լինել երեխաների համար
«Ծնողները պետք է զգույշ լինեն իրենց երեխաների համար էժան խելացի ժամացույց․․․
Սպառողների խմբերը կարող են դատի տալ Facebook-ին՝ գաղտնիությունը խախտելու համար
«Անդամ պետությունները կարող են թույլ տալ սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիաներին ներկայացուցչական հայցեր ներկայացնել ․․
WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի
WhatsApp-ը նախ նոր հնարավորություններ է ավելացնում մեսենջերի բետա տարբերակում, սակայն յուրաքանչյուր օգտատեր կարող է դրանք փորձել՝ որպես փորձարկող հայտ ներկայացնելով․․․
Twitter-ը հեռացրել է օտարերկրյա պետությունների հետ առնչություն ունեցող ավելի քան 3000 օգտահաշիվ
Twitter Inc-ն իր բլոգում հաստատել է, որ ընդհանուր առմամբ 3465 օգտահաշիվ է հեռացվել։ Այդ էջերը կապված են եղել վեց երկրների, այդ թվում՝ Մեքսիկայի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ․․․
iPhone 13-ի պահանջարկը սպասվածից ցածր է
Ընկերության շահույթը վերջին եռամսյակում նվազել է մոտ 6 մլրդ դոլարով...
Աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում․ մի՛ մուտքագրեք ձեր գաղտնաբառն ամեն անհայտ հղումով․ փորձագետ
Ցավոք, ես չէի պատկերացնում Հայաստանում «Ինստագրամ» ու «Ֆեյսբուք» պրոֆիլների կոտրվելու մասշտաբները…
Ամենաշատ