News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախկին պայմանագրային զինծառայող Ա.Ա.-ն, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Վ.Ս.-ի, իսկ վերջինս, իր հերթին նախնական համաձայնություն ձեռք բերելով «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի նախագահ, միաժամանակ «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Աբովյան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կ.Գ.-ի, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վ.Ս.-ի հետ, 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո այցելել են պատերազմի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասերի ժամանակավոր տեղակայման վայրեր, ներկայացել են որպես ռազմական վերահսկողության ծառայության աշխատակիցներ և  համալրման բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել են «Երդվյալ ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության անդամներ հանդիսացող, սակայն ռազմական գործողություններին ընդհանրապես մասնակցություն չունեցած թվով 30 անձանց, ինչպես նաև՝ նշված գործողություններում ընդգրկված 8 անձանց մասնակցության օրերի քանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դրանց հիման վրա համալրման բաժանմունքների աշխատակիցների կողմից կազմվել են համապատասխան տեղեկանքներ և այդ հիմքով զորամասերի ֆինանսական ծառայությունների կողմից հավելյալ հաշվարկվել և նշված 38 անձանց անվամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը վերջիններիս կողմից կանխիկացվելուց հետո հանցավոր խմբի անդամների կողմից հափշտակվել է։

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է երեք անձ։ Մեղադրանք է առաջադրվել ընդհանուր հինգ անձի, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն
Բացի այդ, նույն Է.Գ-ն, 2021թ. փետրվար ամսվա սկզբներին, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ Հ.Ս-ի կողմից ժամանակավոր բնակեցվող առանձնատանն ականատես…
Տղամարդը հեռացել է աշխատանքից եւ գործընկերներին դատի տվել՝ կորպորատիվի ժամանակ ծաղրի ենթարկվելու պատճառով
Իլյաս Էլհարազը Մարոկկոյից Ավստրալիա է տեղափոխվել ատաղձագործ դառնալու համար…
ԱՄՆ-ում բացահայտել են աղանդի առաջնորդի մահվան գաղտնիքը, որի մումիֆիկացված մարմինը հայտնաբերվել էր առանց աչքերի
Իշխանությունները հայտարարել են, որ Կարլսոնը, որը հայտնի է իր հետեւորդներին որպես «Աստվածամայր», հայտնաբերվել է կանաչ պարկի մեջ կոպերի շրջանում փայլուն դիմահարդարմամբ...
Հնդկաստանում մարդատար գնացքը երկու վայրի փղի է վրաերթի ենթարկել
Իշխանությունները դիահերձումից հետո թաղել են կենդանիներին...
Վիրաբույժը տուգանվել է 3000 դոլարով՝ 82-ամյա պացիենտի սխալ ոտքը անդամահատելու համար
Տղամարդը մահացել է նախքան գործը դատավորին ներկայացնելը․․․
Կոլումբիայի իշխանությունները հարյուրավոր վայրի սարդեր եւ միջատներ են առգրավել
Միջատները պահվել են ճամպրուկների մեջ թաքցրած ավելի քան 200 պլաստիկ տարաներում...
Ամենաշատ