News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Շուրջ 15 տարի, Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Հայաստանի տարբեր  մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր են իրականացվում: Երկու կառույցների գործակցության շրջանակում, տարիներ շարունակ իրականացվում է անտառվերականգնման ծրագիր, որն արդեն իսկ դրական արդյունք է գրանցում։ Ինչպես յուրաքանչյուր տարի, 2021թ.-ին ևս, Վիվա-ՄՏՍ-ի և FPWC ջանքերով, վայրի բնության գրկում բազմաթիվ ծառեր կտնկվեն։

Հերթական ծառատունկը կատարվել է Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի տարածքում: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ տնկվել է  վայրի-պտղատու շուրջ 2000 ծառ:   Ծառատեսակների ընտրությունը հետագայում կնպաստի մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հաղթահարմանը։ Ծառատունկն իրականացվել է FPWC-ի՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում․փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակներում։

Մինչև այժմ, ծրագրի շրջանակներում տնկվել են վայրի փշատենի, տանձենի, նշենի, իսկ այս տարի, տնկիների ցանկում ավելացել է նաև վայրի խնձորենին։ Ծառատունկից հետո, իրականացվում է նաև նոր տնկված ծառերի հետագա խնամք՝ մինչև դրանց ավելի հասուն դառնալն ու կայուն աճ գրանցելը։  Համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծը մեկնարկել է 2016 թվականից՝ Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Դա հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Այս տարիների ընթացքում, ծրագրի շրջանակներում ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում։

Հատուկ ընտրված՝ «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ, ընտրվել են տեղի բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում՝ դրանք հարմարեցնելով այն տարածքին, որտեղ տնկվելու են։ Այս մեթոդը թույլ է տալիս  ապահովել  բույսերի բարձր կպչողականություն։ Այդպիսով,  անտառային տարածքներում կենդանական աշխարհի համար բավարար սնունդ ապահովելու միջոցով, փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաև մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի կարգավորմանը:

«Համայնքների զարգացման հարցը եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում: Այն ենթադրում է բազմաբևեռ գործունեություն. ծառատունկից մինչև ենթակառուցվածքների զարգացում: Թեև դրանք տարբեր խնդիրներ են լուծում և առաջին հայացքից կապ չունեն իրար հետ, սակայն, ըստ էության, կարևոր գործընթացի տարբեր օղակներ են և նույն հարցն են լուծում: Մեր նպատակը երկարաժամկետ ազդեցության ծրագրեր իրականացնելն է: Դա բխում է մեր ԿՍՊ ռազմավարությունից և որդեգրած արժեհամակարգից: Այն ինչ արվում է այսօր՝ արդյունք է տալու երկար տարիներ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործընկերները բազմաթիվ ծրագրեր են իրականացրել Գնիշիկ բնակավայրում։ Այս տարի ևս բնակավայրի շահագործմանն է հանձնվել հակահավաք սարք և խոտհնձիչ։ Նոր գյուղտեխնիկան Գնիշիկի բնակիչներին հնարավորություն կտա առավել արագ և արդյունավետ իրականացնել գյուղատնտեսական սեզոնային աշխատանքները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիրավորում ստացած զինվորների համար նախատեսված ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է. Վիվա-ՄՏՍ (ֆոտո)
Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է...
Հայաստանի թվային օրակարգի վերաբերյալ քննարկում՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ
Ի՞նչ է թվային վերափոխումը...
Երեւանում անցկացվել է «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը (ֆոտո)
ԲՏԱ նախարարը նկատել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական բնագավառի…
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020-ի դափնեկիրը «Սինոփսիս»-ի նախագահ Չի-Ֆուն Չանն է (ֆոտո)
Արայիկ Հարությունյանը մրցանակը հանձնել է Չի-Ֆուն Չանին և շնորհավորել նրան այդ կապակցությամբ: «Ցավոք, նախորդ տարի մեզ չհաջողվեց այս միջոցառումը...
Հնարավոր են զանգեր և նամակներ կասկածելի համարներից. «Վիվա-ՄՏՍ»-ը զգոնության կոչ է անում
Միաժամանակ, ընկերությունը հորդորում է զերծ մնալ կասկածելի...
Բնության հետ հաշտ՝ մարդկության ապագայի համար. «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը շարունակում է առաքելությունը
Բնապահպանական խնդիրները վեր հանելու և դրանց դեմ պայքարի մեթոդները տարբեր են, նպատակը մեկն է և կարևոր: Բնության հետ հաշտ ապրելը բխում է...
Ամենաշատ