News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային հերթական շրջայցը սկսել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից, որտեղ ծանոթացել է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներին։ Նախագծով նախատեսված 15 քառահարկ շենքերը, որոնք, ընդհանուր առմամբ կունենան 2, 3 և 4 սենյականոց 240 բնակարաններ, շահագործման կհանձնվեն 2023թ.-ին: 

ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարն այնուհետև այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ համայնք և հետևել «Ապրելու Արցախ» հիմնադրամի ու Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ կյանքի կոչվող «100 տուն Արցախում» ծրագրի ընթացքին: Պատասխանատուները տեղեկացրել են, որ ծրագրին արդեն արձագանքել են մեկ տասնյակից ավելի շահառուներ, և հույս ունեն, որ նրանց թիվը շարունակելու է աճել:

Արայիկ Հարությունյանն  իր գոհունակությունն է հայտնել նախաձեռնության հեղինակներին,  ընդգծել, որ ԱՀ Կառավարությունը շարունակելու է իր բաժին մասնակցությունն ունենալ համահայկական ուժերով իրականացվող նախագծին:

Նախագահը ծանոթացել է նաև «Հայաստան»  համահայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկած Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն և Պատարա համայնքները մայրուղուն կապող ավտոճանապարհների կառուցման աշխատանքներին:  Մանրամասները տեղում ներկայացրել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ ընթացիկ տարում նախատեսվում է ավարտել հողային հիմնական աշխատանքները, իսկ հաջորդ տարում կիրականացվի ասֆալտապատումը:

Շրջայցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև Պատարայի ջրամբարի շինհրապարակում, ծանոթացել Ստեփանակերտը խմելու ջրով ապահովվելուն ուղղված խողովակաշարի անցկացման գործընթացին: ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը հավաստիացրել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և, համաձայն նախագահի հանձնարարականի, 2022 թվականի գարնանն այն շահագործման կհանձնվի:

Նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ծրագրերի պատասխանատուներին՝ շեշտել, որ դրանք հետևողական կերպով պետք է իրագործել ժամանակին և բարձր որակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի նախագահը մի շարք ՀԿ-ների պատասխանատուների հետ քննարկել է Արցախի ծրագրերը
Քննարկվել են առաջարկներ, որոնք ուղղված են պետական կառավարման ոլորտում արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հանրային վերահսկողության...
Արցախի նախագահի աշխատակազմի ծախսերը 2022-ին կաճեն շուրջ 16 տոկոսով
Արցախի ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են «ԱՀ 2022թ․ պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները...
Արցախի նախագահի մոտ քննարկվել են Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման ընթացքը
Օրակարգի շուրջ Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, նշել նոր աշխատուժի ներգրավման անհրաժեշտության…
Ստեփանակերտում տեղադրվել է Հովհաննես Այվազովսկու կիսանդրին (ֆոտո)
Այվազովսկու կտավներում արտացոլված են հայկական խնդիրը, հայ էթնոսի տառապանքն ու ցասումը…
Արցախում կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 3 մահ
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով...
Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 6ա բազմաբնակարան շենքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել...
Ամենաշատ