News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Աֆղանական Learn Afghanistan բարեգործական կազմակերպությունը երկրում բացել է գաղտնի առցանց դպրոց 12 տարեկանից բարձր աղջիկների համար, որոնց թալիբներն արգելում են սովորել, հաղորդում է Times թերթը:

«Մենք կրթում ենք 100 աղջիկ, որոնք կդառնան Աֆղանստանի ապագան: Պլանշետների միջոցով նրանք սովորում են միասին եւ ստանում տնային հանձնարարություններ շաբաթվա ընթացքում»,-պատմել է կազմակերպության ղեկավար Փաշթան Դուրանին:

Աղջիկներին դասավանդում են կին ուսուցիչները: Ուսուցանվում են այնպիսի առարկաներ, ինչպես գիտությունը, տեխնոլոգիան, ինժեներական գործն ու մաթեմատիկան, ծրագրավորումն ու վեբ կայքերի ստեղծումը, ինչպես նաեւ աֆղան աղջիկներին սովորեցնում են ինքնուրույն փնտրել հավելյալ տեղեկատվություն: Դպրոցի մանրամասները կազմակերպությունը չի հրապարակում իր աշակերտուհիներին պաշտպանելու համար:

Times-ի տվյալներով՝ Learn Afghanistan-ը նաեւ մեկնարկել է հղի կանանց ու երիտասարդ մայրերին աջակցության ծրագիր, որի շրջանակում նրանք անվճար բուժօգնություն են ստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ