News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Համացանցում հայտնվել է Samsung Galaxy S22 Ultra սմարթֆոնի հետեւի վահանակի պատկերը, հաղորդել է Tom's Guide պորտալը։

FrontTron ինսայդերը հրապարակել է Galaxy S22 Ultra-ի հետեւի վահանակի լուսանկարը, որը նախկինում նկատել են չինական Weibo սոցիալական ցանցում։ Չնայած այն հանգամանքին, որ սմարթֆոնը պետք է ստանա ապակե վահանակ, օգտատերերը նկատել են, որ լուսանկարում ցուցադրված է մետաղյա կափարիչ։

Բացի այդ, օգտատերերը նկատել են, որ Samsung-ը հրաժարվել է տեսախցիկների զանգվածային բլոկից: Սա կարող է նշանակել, որ յուրաքանչյուր մոդուլ այժմ առանձին-առանձին դուրս կգա կորպուսից:

Ենթադրվում է, որ Samsung Galaxy S22 Ultra-ն կստանա 108 ՄՊ հիմնական տեսախցիկ, 12 ՄՊ գերլայն անկյունային հաղորդիչ եւ երկու 12 ՄՊ օբյեկտիվներ։ Բոլոր մոդուլները պետք է աջակցություն ստանան պատկերի օպտիկական կայունացման համար:

Սպասվում է, որ Samsung-ը կներկայացնի Galaxy S22 Ultra-ն հաջորդ տարվա սկզբին: Galaxy S22 սերիայի մոդելները կվաճառվեն Exynos 2200 չիպով եւ AMD RDNA 2 ինտեգրված գրաֆիկական պրոցեսորով կամ Snapdragon 898 չիպի հիման վրա՝ կախված շուկայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Twitter-ը թույլ չի տա իր հարթակում լուսանկարներ եւ տեսանյութեր տեղադրել առանց օգտատիրոջ համաձայնության
Twitter Inc-ը հայտարարել է, որ թույլ չի տա իր հարթակում տեղադրել լուսանկարներ եւ տեսանյութեր՝ առանց դրանցում պատկերված անձի համաձայնության...
Աշխարհի առաջին «կենդանի ռոբոտներն» այժմ կարող են վերարտադրվել
Ռոբոտների մասին մանրամասները հրապարակվել են անցյալ տարի այն բանից հետո, երբ փորձերը ցույց տվեցին, որ դրանք կարող են շարժվել եւ ինքնաբուժվել...
Մրցակցության եւ շուկաների բրիտանական վարչությունը Meta-ին (Facebook) կարգադրել է վաճառել Giphy-ն
CMA-ն հայտարարել է, Giphy-ի ձեռքբերումը կնվազեցնի մրցակցությունը սոցցանցերի եւ մեդիա գովազդի միջեւ․․․
Microsoft-ի գործադիր տնօրենն իր բաժնետոմսերի կեսը վաճառել է ընկերությանը
Նշվում է, որ նա վաճառել է մոտ 840 000 բաժնետոմսերը Microsoft-ին․․․
Rolling Stone. ամերիկյան հետախուզական ծառայությունները հասանելիություն ունեն WhatsApp-ի նկատմամբ
Ամսագրի կողմից հրապարակված «Օրինական հասանելիություն» վերնագրով փաստաթուղթը ցույց է տալիս, որ իրավապահ ․․․
Glovo պատվերով առաքման ծառայությունն սկսել է իր գործունեությունը Երևանում
Glovo-ի առանձնահատուկ առանձնահատկությունը «ամեն ինչ» կատեգորիան է...
Ամենաշատ