News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել ԵՄ-ին ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում, ամրապնդել դաշինքը, բայց չստեղծել կրկնօրինակ կառույցներ:

Սթոլթենբերգը ելույթ է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսին:

«Անհամբեր սպասում եմ ԵՄ-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ նոր հռչակագրին։ Մենք պետք է միասնական մոտեցում ունենանք անվտանգության հարցում. Ես ողջունում եմ ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանության ոլորտում ԵՄ երկրների աճող ջանքերը, կոչ եմ անում ավելի շատ ներդրումներ կատարել, ավելի ժամանակակից ուժեր եւ միջոցներ ապահովել գալիք տարիների համար։ Բայց այդ ջանքերը չպետք է կրկնօրինակեն ՆԱՏՕ-ի գործունեությունը, մեզ նոր ուժեր եւ միջոցներ են պետք, այլ ոչ թե՝ նոր կառույցներ»,- ասել է նա։
Ստոլտենբերգն ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի համագործակցության նոր առաջնահերթությունների թվում է պայքարը վնասակար տեխնոլոգիաների դեմ, կլիմայի փոփոխության ազդեցությունն անվտանգության վրա»։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտնել էր, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն ներկայումս աշխատում են համագործակցության մասին համատեղ հռչակագրի վրա, որը կարող է ստորագրվել այս տարվա դեկտեմբերին։ Աշխատանքներն իրականացվում են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ անդամ պետությունները մտահոգված են՝ Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների խախտումների հետ կապված
ՀԱՊԿ անդամ երկրները համոզված են, որ իրավիճակի դեէսկալացիային եւ ոչ միտումնավոր միջադեպերի վտանգի նվազեցմանը կարող են նպաստել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մոտ ռազմական ակտիվության կրճատմումը...
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի շարքերից անդամներին հեռացնելու մեխանիզմի ներդրումը քիչ հավանական է համարում
«Անդամներին բացառելը տարբերակ չէ...
Ուկրաինայի դեմ ուժի ցանկացած կիրառումը «թանկ կարժենա» Մոսկվայի համար. Յենս Ստոլտենբերգ
Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը ծանր տեխնիկա, տանկեր եւ զորքեր է կենտրոնացրել Ուկրաինայի մերձակայքում...
ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Գերմանիան կմնա միջուկային զենքի համատեղ օգտագործման մասնակից
Գերմանիայի նոր կառավարությունը պետք է որոշում կայացնի «Տորնադո» հնացող կործանիչները փոխարինելու մասին...
ԱՄՆ-ը գրեթե ավարտել է նոր մարտավարական միջուկային B61-12 ավիառումբի մշակումը
Ըստ առկա տեղեկությունների՝ B61-12 ավիառումբերը (0,3, 1,5, 10 կամ 50 կիլոտոննա հզորությամբ), մասնավորապես, կտեղադրվեն Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Իտալիայի եւ Թուրքիայի ավիաբազաների ստորգետնյա պահեստներում․․․
Ստոլտենբերգը Լեհաստանին առաջարկել է դաշինքի աջակցությունը՝ լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված
Նրա խոսքով՝ դաշինքը խորապես մտահոգված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռազմավարությամբ․․․
Ամենաշատ