News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Թուրքական լիրան շարունակում է ընկնել. ուրբաթ այն ռեկորդային նվազագույնի հասավ դոլարի նկատմամբ՝ Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների կտրուկ նվազեցման հաջորդ օրը: Բացի այդ, համաշխարհային ֆինանսական հսկիչ մարմինը Թուրքիան ընդգրկեց երկրների ցանկում, որոք պետք է հետեւեն փողերի լվացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը, հաղորդում է AP-ն:

Ուրբաթ առավոտյան լիրան ընկավ մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ՝  դոլարի դիմաց 9.66, ապա կանգ առավ դոլարի դիմաց 9.61-ի մակարդակում: Տարեսկզբից լիրան կորցրել է իր արժեքի ավելի քան 20 տոկոսը։

Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն հինգշաբթի նվազեցրեց տոկոսադրույքը 18 տոկոսից մինչեւ 16 տոկոս՝ չնայած աճող գնաճին: Շատ վերլուծաբաններ այդ կրճատումը որպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոյի կառավարությունից բանկի անկախության բացակայության հերթական ապացույց որակեցին:

Հինգշաբթի ավելի ուշ Փարիզում տեղակայված Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը (FATF) Թուրքիան ներառեց իր մոխրագույն ցուցակում՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու համար բավարար ջանքեր չգործադրելու համար:

Թուրքիայի ֆինանսների նախարարությունը քննադատել է այդ քայլը՝ այն «անարդարացի» անվանելով: Այնուամենայնիվ, ուրբաթ  գերատեսչությունը խոստացել է FATF-ի հետ համագործակցությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Թուրքիային հնարավորինս շուտ ցուցակից հանելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել