News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն չպետք է վախենա Եվրամիության պաշտպանական ծրագրերից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին, փոխանցում է Reuters-ը։

«Երբ ես լսում եմ որոշ հայտարարություններ եվրոպական պաշտպանության մասին եւ տեսնում եմ որոշակի սպառնալիքներ, այդ թվում՝ այս կազմակերպության ներսում, ես ասում եմ՝ մի վախեցեք»,-ասել է Պարլին ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ հանդիպման ժամանակ։

«Եվրոպական պաշտպանությունը կառուցված չէ ՆԱՏՕ-ի դեմ, ճիշտ հակառակը. ավելի ուժեղ Եվրոպան կօգնի ամրապնդել եւմեծացնել դաշինքի ճկունությունը»,-ասել է Պարլին:

Նա հիշեցրել է Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների հայտարարությունը, որում ԱՄՆ-ն ասում էր, որ «ընդունում է ավելի ուժեղ եվրոպական պաշտպանության կարեւորությունը, որը դրականորեն նպաստում է անդրատլանտյան եւ գլոբալ անվտանգությանը եւ լրացնում ՆԱՏՕ-ին»: Մեծ Բրիտանիան, որն այլեւս ԵՄ անդամ չէ, նույնպես ասում է, որ ԵՄ-ն կարող է աջակցել ՆԱՏՕ-ին: Սակայն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը եվրոպական բանակ ստեղծելու ցանկացած փորձ անվանել է շեղում, ասելով, որ դա կլինի «շեղող մանեւր» եւ «որեւէ իմաստ չկա բոլոր մարդկանց գլխին եվրոպական բերետներ դնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ