News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը


Ցավոք սրտի մենք ունենք համաքաղաքացիների որոշակ զանգված, որը համակերպվել է եղած իրականության հետ եւ պատրաստ է շարունակել զիջողական կեցվածքով ապրել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագրով կլոր սեղանի ժամանակ նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Նրա խոսքով, ադրբեջւանցիների հետ համատեղ բնակվելու, Ադրբեջանի այսպես կոչված խաղաղասիրական կարգախոսների ընկալման ցանկալիության խնդիր ունենք մենք:

«Ակնհայտ է  գիտակից զանգվածի համար, որ հայատհացությունը Ադրբեջանում ոչ մի տեղ չի կորել: Այն ավելի մեծ մասշտաբների է  հասել, որովհետեւ նրանք այդ պարտվողի բարդույթից ազատվեցին եւ իրենց վարքագիծը ավելի ագրեսիվ դարձավ: Ատելության քարոզը շատ ավելի սաստկացավ եւ մամուլում, եւ հասարակությունում, եւ լոբբիստների աշխատանքում:

Տարիներ շարունակ մենք միջազգային հանրությանը փորձում էինք բացատրել՝ ինչու է բարդ, հաճախ նաեւ անհնարին ադրբեջանցիների հետ համատեղ կեցությունը, կոմունիկացիան, որովհետեւ սովորաբար պատմությունը ցույց է տալիս, որ դա ավարտվում է հայերի ջարդերով: Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանի պաշտոնական քարոզչության եւ մեր պետությունը միջազգային մակարդակով ներկայացնող անձանց հռետորաբանությունը իրար շատ նման է: Մեր հասարակությանը իրենց փոխանցում են նույն մեսիջները, որոնք չեն բխում հայ ազգի ու մեր պետության շահերից: Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները վարում են մեզ համար շատ վնասակար քաղաքականություն՝ մեր հանրության ուղեղի մեջ նստացնելով, որ հետեւանքները անխուսափելի են, որ այն, ինչ կատարվեց՝ անվերադարձ է եւ ռեւանշի մասին, դեօկուպացիայի մասին մտքերը պետք է արմատախիլ արվեն: Մենք պետք է համակերպվենք այս իրողության հետ: Սրա դեմը պետք է առնել հոգեբանության առումով»,-ասաց նա:

Ադրբեջանագետը հավելեց, որ ապատիայի փուլը պետք է ավարտվի. «Մենք մեկ տարի խոսում ենք, թե ինչ ենք կորցրել: Ժամանակն է աշխատել այն ուղղությամբ, թե ինչ պետք է անենք, որ դա վերադարձնենք»:

 

Տպել