News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

22 հոկտեմբերի 2021 թ., Երևան. Team Telecom Armenia-ն դեկտեմբերի 6-12-ին Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցող SSSholidays միջոցառմանը հանդես կգա որպես գլխավոր հովանավոր։

Seaside Startup Summit-ը ներկայանում է նոր ֆորմատով, որը առաջին անգամ կանցկացվի ԱՄԷ-ի Ռաս Ալ Խայմա էմիրությունում DoubleTree by Hilton հյուրանոցում։ Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ և շուրջ 15 ստարտափ թիմ: Այս նորաստեղծ ընկերությունների համար մշակվում է մենթորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագիր, որից հետո վերջիններս կմասնակցեն Startup Battle-ի։ Գլխավոր մրցանակը Team Telecom Armenia ընկերություն կողմից կհանձնվի հաղթող ստարտափ թիմին։

«Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացումը և տեխնոլոգիական միջոցառումների կայացումը մեր թիմի ուշադրության կենտրոնում են։ Ուրախ ենք, որ Seaside Startup Summit-ը ներկայանում է այսպիսի հետաքրքիր ձևաչափով և վստահ, որ այս համագործակցության արդյունքները կնպաստեն մասնակից ընկերությունների և մրցակից ստարտափների զարգացմանը», - նշել է Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

SSSholidays միջոցառման մանրամասներին և մասնակցության ձևաչափերին կարող եք ծանոթանալ ընկերության կայքէջում՝ : Միջոցառման մասին տեսանյութը կարելի է դիտել այստեղ՝ 

 

Տպել