News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Հայկական լեռնաշխարհի 2-րդ ամենախոշոր լիճ հանդիսացող Վանը տեղումների պակասի պատճառով  շարունակում է չորանալ։

Թուրքական  Gazeteduvar կայքի  փոխանցմամբ՝  Վանա լճի մակարդակի իջեցումը շարունակում է  անհանգստացնել  բնապահպաններին։

Արբանյակային լուսանկարները 2019 եւ 2021 թվականների միջեւ լուրջ մտահոգություններ են առաջացրել։ Վանա լճի որոշ հատվածներում ջուրը մինչեւ 10 կմ հետ է քաշվել։

Վանի Հարյուրամյա համալսարանի դասախոսներից Մուսթաֆա Աքքուշը ուշադրության է հրավիրել  այն հանգամանքի վրա, որ Վանա լճի մակարդակի իջեցումը վտանգում է լճի միակ ձկնատեսակ տառեխի գոյությունը, քանի որ տառեխները ձվադրման համար լճից դուրս են գալիս դեպի գետերի, իսկ մակարդակի իջնելու եւ գետերի նոսրանալու հետեւանքով չեն կարողանում ժամանակին ձվադրումներ իրականացնել։

Տպել
Ամենաշատ