News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հոտնկայս ծափահարել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով, ամենայն հավանականությամբ, վերջին անգամ է մասնակցում ԵՄ գագաթնաժողովին, հաղորդել է DW-ն:

Հրաժեշտի փոքր արարողության ժամանակ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Մերկելին համեմատել է հուշարձանի հետ եւ հայտարարել, որ ԵՄ գագաթնաժողովներն առանց նրա նման են «Հռոմին՝ առանց Վատիկանի կամ Փարիզին՝ առանց Էյֆելյան աշտարակի»: Միշելը հիշեցրել է, որ Գերմանիայի կառավարության ղեկավարությամբ գրեթե 16 տարի Մերկելը մասնակցել է 107 գագաթնաժողովի։ Նրա խոսքով՝ ԵՄ քաղաքական գործիչներին անհրաժեշտ է լինելու կանցլերի «իմաստությունն ու սթափությունը», «հատկապես դժվարին ժամանակներում»։

«Ձեր ոգին եւ փորձը կմնան մեզ հետ: Դուք մեր եվրոպական նախագծի կողմնացույցն ու պայծառ լույսն եք», - եզրափակել է նա, ինչին հաջորդել են ԵՄ երկրների ղեկավարների երկարատեւ ծափահարությունները Մերկելի հասցեին։ Արարողության ավարտին Միշելը Մերկելին հրաժեշտի նվեր է հանձնել՝ Բրյուսելի եվրոպական թաղամասում գտնվող «Եվրոպա» շենքի գեղարվեստական ​​պատկերը, որտեղ տեղի են ունենում Եվրոպական խորհրդի նիստերը։

ԵՄ երկօրյա գագաթնաժողովը բացվել է հինգշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, Բրյուսելում: Առաջին օրը դրա մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են էներգառեսուրսների, մասնավորապես՝ գազի կտրուկ գնաճի խնդիրը։ Ուրբաթ ԵՄ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում են եղել միգրացիոն քաղաքականությունը եւ թվային տեխնոլոգիաները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ