News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովը կնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: Տեղեկությունը հայտնում է թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը։

Հյուրերին դիմավորել է թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը։

Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Մեծ իշխան Ռոմանովը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այցի ավարտին Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է «Հոշոտված Հայաստան» հուշագրության անգլերեն հատորը, որտեղ Ավրորա Մարդիգանյանը պատմում է նաև Նիկոլայ Նիկոլաևիչ Ռոմանովի աջակցության մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ