News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 27
Տեսնել լրահոսը


Պատերազմից մեկ տարի է անցել, եւ պետության կողմից դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին գնահատակն չի տրվել: Այս մասին «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ռազմավարական վերանայումը Հայաստանի եւ Արցախի շուրջ գոյություն ունեցող միջավայրի, ներքին եւ արտաքին սպառնալիքների գնահատումն է, որի արդյունքում որոշվում է այս կամ այն ոլորտում աշխատանքները տանելու ուղղությամբ համապատասխան գերատեսչությունների դերն ու նշանակությունը: Կառավարությունը, Անվտանգության խորհուրդը, ինչու ոչ՝ նաեւ ԱԺ-ն՝ որպես խորհրդարանական երկրի վերահսկող գործառույթներ ունեցող ինստիտուտ, պետք է դա կատարեին: Վերջին երկու ամսում մեր կատարած աշխատանքը թույլ է տալիս եզրակացնել, որ մի շարք ոլորտներում մենք չունենք ռազմավարություններ, որոնք արդեն ձեւավորված պետք է լինեին: Բոլոր ժամանակներում 3 գլխավոր սպառնալիքներ են եղել: Առաջինը՝ քաղաքական ռեսուրսների աճի կամ նվազման միտումները, որոնց մասին մենք պետք է մտածեն, եւ մեր աշխատանքի հիմքում պետք է լինեն առկա միջազգային երաշխիքները, արտաքին քաղաքականությունն ու այն համանախագահությունը, որն Արցախի հարցում համապատասխան աշխատանք կկատարի դրա շարունակականության ապահովման դեպքում, իսկ ներքաղաքական խնդիրների տեսանկյունից՝ ներքաղաքական կամքի առկայություն պետք է ապահովվի այս վիճակից դուրս գալու համար: Երկրորդը՝ տնտեսական իրավիճակը, որտեղ ռազմավարությունը կիսատ-պռատ է, երրորդը՝ ժողովրդագրական խնդիրները, որոնք եղել են Հայաստանում, եւ Արցախից տեղահանվածների հետ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ այդ հարցում եւս ռազմավարություն չկա, ասում են՝ մինչեւ 2022թ. վերջ նոր ռազմավարություն կմշակվի:

Պատերազմից հետո չունենք գերիների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով, ինչը վերջինների հարազատների հետ հանդիպման ժամանակ է պարզ դարձել: Փոխանակ պետությունը նախաձեռնի, տեղի եւ արտասահմանյան փորձագետների ներուժն օգտագործի այդ ռազմավարական վերանայումն իրականացնելու համար, մենք ենք  ներքեւից դիմադրության շարժում նախաձեռնում անգործության դեմ: Այն աշխատանքային խումբը, որը ձեւավորվելու է, պետք է այդ գնահատականը տա եւ որոշի այն ուղղությունները, որոնց ուղղությամբ պետք է պարտադրենք իշխանությանն աշխատանքներ տանել: Փորձը ցույց է տալիս, որ անհաջողությունների այս շարանը հանգեցնում է նաեւ ընդհանուր ձախողումների: Այս իշխանությունները երկիրը կառավարում են ոտքի վրա եւ ձեռքի հետ՝ առանց ռազմավարական պլանավորման»,- նշեց Օհանյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ