News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդամենը երկու տեղակալ ունի։ Մեկը Աննա Մազմանյանն է, մյուսը՝ Գայանե Գաբրիելյանը, որի նշանակումն աժիոտաժ էր առաջացրել համացանցում, քանի որ, պարզվեց, մինչ փոխնախարար դառնալը նա սիրել է ժամանակն անցկացնել «Տիկ-Տոկ»-ում՝ մանկական ձայնով կարճ տեսանյութեր տեղադրելով այնտեղ։

Մենք տեղեկացանք, որ նա շուտով պատրաստվում է մայրանալ եւ նոյեմբերի 1-ից ֆիզարձակուրդ է գնալու։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը, փաստորեն, մնալու է մեկ տեղակալի՝ միայն Աննա Մազմանյանի հույսին։ Ու չգիտեն էլ՝ ով կփոխարինի «տիկտոկերուհուն»։

Նախարարությունում, ասում են, առանց այն էլ երկու փոխնախարարը «քչություն» էր անում՝ գերծանրաբեռնված են աշխատում, չեն հասցնում, նոր փոխնախարարի կարիք ունեն։

Ի դեպ, Գաբրիելյանը, երբ այս տարվա հուլիսին նշանակվեց փոխնախարար, արդեն բալիկի էր սպասում, եւ առնվազն տարօրինակ է, որ մի քանի ամսից դեկրետ գնացող կնոջը փոխնախարար են նշանակել, ու նա, դեռ աշխատանքին չծանոթացած, արձակուրդ է գնալու, եւ իրեն վստահված ոլորտը մնալու է «անտեր»։ Սա էլ արդյունավետ մենեջմենթի մի «փայլուն» օրինակ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Իշխանությունները Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող կգտնեն
Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները...
«Իրավունք». Ապարանի քաղաքապետը հուսախաբ է եղել
«Չար լեզուները» ասում են, սակայն, որ նրա ջանքերն ապարդյուն են...
«Ժողովուրդ». Դատախազից՝ դատավոր. Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները»
Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ Կարեն Բիշարյանը...
«Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառ
Կրակոցներ էին հնչել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու ուղղությամբ...
«Հրապարակ». «Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում
Հոգեւորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը...
«Հրապարակ». Անփոխարինելի «տիկտոկերուհին»
Գաբրիելյանը մինչեւ փոխնախարար նշանակվելը սիրում էր զվարճանալ «Տիկ-Տոկ»-ում՝ մանկահասակ երեխայի ձայնով հոլովակներ էր տեղադրում...
Ամենաշատ