News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև Արթիկում: «Փաստ» թերթի տեղեկություններով, այստեղ ևս բավական թեժ ընտրապայքար է սպասվում, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին պատրաստվում է մասնակցել մի քանի դեմքով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները, տեսնելով, թե ինչպես պարտվեցին Գյումրիում և Գորիսում, Արթիկում փորձում են ոչ թե միանգամից կենտրոնանալ մեկ թեկնածուի վրա, այլ առաջնորդվել «ցանցային» մեթոդով։ Թերթի տեղեկություններով, թեկնածուներից առաջինն Արթիկի գործող քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանն է։

Հնարավոր մյուս թեկնածուն Արթիկի ևս մեկ նախկին քաղաքապետ է՝ Արսեն Աբրահամյանը, որը նույնպես նախկին ՀՀԿ անդամ է, իսկ ներկայումս Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է։ Սակայն Վարագյանի և Աբրահամյանի թեկնածության հետ կապված Արթիկի ՔՊ կառույցում կա մեծ տարաձայնություն ու անհամաձայնություն, ինչը պայմանավորված է վերը նշված թեկնածուների՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ լինելու փաստով։

Իշխանության տեսադաշտում են նաև Արթիկի էլցանցի նախկին պետ Գրիգոր Բաղդասարյանը, որն Արթիկում առավել հայտնի է Գրիգ մականվամբ, ինչպես նաև գործող քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, ընդդիմության կողմից որպես քաղաքապետի թեկնածու է նախանշվում շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Հակոբ Մաթիլյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Իշխանությունները Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող կգտնեն
Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները...
«Իրավունք». Ապարանի քաղաքապետը հուսախաբ է եղել
«Չար լեզուները» ասում են, սակայն, որ նրա ջանքերն ապարդյուն են...
«Ժողովուրդ». Դատախազից՝ դատավոր. Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները»
Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ Կարեն Բիշարյանը...
«Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառ
Կրակոցներ էին հնչել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու ուղղությամբ...
«Հրապարակ». «Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում
Հոգեւորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը...
«Հրապարակ». Անփոխարինելի «տիկտոկերուհին»
Գաբրիելյանը մինչեւ փոխնախարար նշանակվելը սիրում էր զվարճանալ «Տիկ-Տոկ»-ում՝ մանկահասակ երեխայի ձայնով հոլովակներ էր տեղադրում...
Ամենաշատ