News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ են նվիրել, գրում է Lenta-ն՝ Telam-ի վրա հղումով։

«Մեծ սիրով» մակագրությամբ շապիկը Ֆրանցիսկոսին է նվիրել պաշտոնական այցով Վատիկան ժամանած Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը։

«Սիրելի եղբայր, շնորհակալ եմ ինձ ուղարկած մարզաշապիկի, քո նվիրվածության եւ քո պարզության համար: Շնորհակալ եմ հաստատակամության համար։ Մնա նույնը։ Աստված օրհնի քեզ, դու միշտ կարող ես ապավինել ինձ: Ուրախ եմ, որ դու չես գոռոզացել»,-ֆուտբոլիստին դիմել է Հռոմի պապը։

Ավելի վաղ Մեսսիի դուբլը ՊՍԺ-ին հաղթանակ է բերել Չեմպիոնների լիգայում։ Հարձակվողը յոթ րոպեում երկու գոլ է խփել՝ հաշիվը դարձնելով 3-2 հօգուտ ՊՍԺ-ի։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ