News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) եւ Բրիտանական անտարկտիկական ծառայությունը փնտրում են կամավորների, որոնք պատրաստ են ուսումնասիրել արբանյակային լուսանկարները եւ հաշվել ծովափղերին: Մասնագետներն ակնկալում են ներգրավել կես միլիոն կամավորների։ Այս մասին հայտնում է «Աշխարհի շուրջը» պորտալը՝ հղում անելով Smithsonian Magazine-ին։

«Ծովափիղ տիեզերքից» նախագծի նպատակն է պարզել, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում ատլանտյան եւ Լապտեւի ծովի ծովափղերի բազմացման վրա:

«Ծովափղերի բազմացման գնահատումն ավանդական մեթոդներով շատ դժվար է, քանի որ նրանք ապրում են ծայրահեղ հեռավոր վայրերում, իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են ծովային սառույցի վրա եւ շատ են տեղաշարժվում», - ասում է Բրիտանական անտարկտիկական ծառայության գիտաշխատող Հաննա Կուբեյնսը: «Արբանյակային լուսանկարները կարող են լուծել այս խնդիրը, քանի որ դրանք թույլ են տալիս ուսումնասիրել առափնյա գծի հսկայական հատվածները»:

Մասնագետները բացատրում են, որ խոսքը մեծ թվով լուսանկարների մասին է։ Գիտնականների փոքր խումբը չի կարող գլուխ հանել նման ծավալից։ Հետեւաբար, անհրաժեշտ է հազարավոր կամավորների օգնությունը, որոնք պատրաստ են օգնել ավելին իմանալ Արկտիկայի բնակիչների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ