News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինացի հնագետները կենտրոնական Հունան նահանգում 1700-1900 տարեկան չորս դամբարաններ են հայտնաբերել, ինչպես նաեւ՝ բազմաթիվ արժեքավոր արտեֆակտներ, հայտնում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով «Սինհուա»-ին։

Գտածոների թվում կերամիկայից, երկաթից, ապակուց, արծաթից եւ բրոնզից պատրաստված ծիսական առարկաներ կան: Դատելով դամբարաններից մեկի արձանագրությունից՝ հնագետները կարծում են, որ գերեզմանները վերաբերում են Արեւելյան Խան դինաստիայի ժամանակաշրջանից (մ.թ. 25-220) մինչեւ Եռաթագավորությունների դարաշրջանին (մ. թ. 220-280):

Հնագետները կարծում են, որ երկու գերեզմաններում, ամենայն հավանականությամբ, կանայք են թաղված։ Դրանցում հայտնաբերվել են կախազարդեր, ապակյա իրեր եւ արծաթյա ականջօղեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ