News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամ 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանը իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճան։

 Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է տուժած ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։  Վթարի վայր էին օպերատւվորեն ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Հետապնդման արդյունքում էլ վնասվել է նաև պարեկային ծառայության ավտոմեքենան։ 

Պարեկների գործողությունները ղեկավարել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն  Գասպարյանը։  Ավտոմեքենաների ջարդի հեղինակի BMW-ն տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարորդական իրավունքի քննության համար ՃՈ տեսուչը 350.000 դրամ կաշառք է վերցրել․ տեսուչը և օժանդակած անձը կալանավորվել են
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով...
ԶՄՊԿ 75% բաժնետոմսերի վրա դրված արգելանքը վերացնելու որոշումը բեկանվել է. թույլ է տրվել դատական սխալ
Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ էր ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով...
Գեղարքունիքի մարզում հրդեհի արդյունքում անկել է 500 գլխից ավելի կենդանի
Սպասվող տեղեկատվության ամփոփումից հետո պարզ է դարձել, որ հրդեհի…
Ողբերգական դեպք Հովտաշենում. ջրանցքից փրկարարները ճոպաններով դուրս են բերել տղամարդու դի
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել...
Մեկ օրում բացահայտվել է 50 հանցագործություն. Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը...
Տավուշում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնյաներ՝ մեղադրյալի կարգավիճակում. ամփոփում
Դրանցից 113-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հիմնականում պատճառված վնասը քրեական գործի հարուցման համար բավարար...
Ամենաշատ